Օրեր առաջ զանգեցի հարսիս․ Լսելով նրա հեռախոսազանգի երաժշտությունը շոկի ենթարկվեցի․․․Իսկ ես որոշել էի տունս նրան ու որդուս նվիրել
Իմ ու հարսիս հարաբերությո ւնները միշտ շատ լավ են եղել: Երբ որ դիս ամուսնացավ, նրանք ասացին, որ ուզում են առա նձին ապրել, իսկ ես դեմ չեղա: Քանի որ երիտասարդները վարձով էին ապրում, ես նրանց օգնում էի ամեն կերպ, որքան կարողանում էի: Ամեն շաբաթ նրանց մի քանի տոպրակ սնունդ էի տանում, իմ հողամասի բանջարեղեններն ու իմ պատրաստած փակոցներն անպակաս էին նրանց տանից:
Երբ ծնվեց նրանց առաջնեկը, հանգստյան օրերին թոռնիկիս բերում էի ինձ մոտ, որպիսի նրանք երկուսն էլի լիարժեք հանգստա-նան:Շուտով կլրանա թոռնիկիս 2 տարեկանը, իսկ 3 ամիս առաջ իմացանք,որ հարսս հղի է, սակայն նրանք կասկածում են՝ ունե-նալ երեխային թե ոչ, քանի որ դեռ չեն լուծել բնակարանի հարցը: Ես պնդեցի, որ ծննդաբերի,և ասացի, որ կտեղափոխվեմ հողա-մասի փոքրիկ տունը, իսկ քաղաքի իմ բնա կարանը, որտեղ հիմա ապրում եմ, կնվիրեմ նրանց:

Բայց մի շաբաթ առաջ եղավ այնպիսի միջա դեպ, որից հետո նո ւյնիսկ տեսնել չեմ ուզում նրանց: Իմ ծննդյան օրն էր, եկել էր որ-դուս ընտանիքը, իմ մտերիմ ընկերուհին և կոլեգաներիցս մի քանի հոգի: Արդեն ուշ էր, հարսս ասաց, որ երեխայի քնելու ժամն է, և իրենք պիտի գնան: Ես սկսեցի արագ-արագ տոպրակների մեջ սնունդ լցնել, որ տանեն իրենց հետ:
Հարսս հագ ցնում էր երեխայի շորերը, երբ հայտնա բերեց, որ հեռա խոսը չի գտնում:Վերց րեցի հեռախոսս, որ զանգեմ նրան: Հարսս ասում էր, որ պետք չէ, հիմա կգտնի, բայց ես, միևնույնն է, զանգեցի: Եվ գիտեք ինչ, իմ զանգին նա դրել էր…շան հաչոց…
Արցունքները գնացին աչքերիցս…այսինքն որ դիս էլ գիտեր դրա մասին, բայց թույլ էր տվել, որ կինն ինձ այդպես ծաղրի: Ես այն-քան ամաչեցի հյուրերիս մոտ:Իսկ այսօր էլ զանգեց որդիս և այնպես խոսեց, կարծես ոչինչ չի եղել: Ասաց, որ շինանյութ է գնել, որ անմիջապես տեղափոխվելուց հետո վերանորոգեն բնակարանը, իսկ ես պատասխանեցի, որ տունը նրանց չեմ տա:
Որքան էլ սիրեմ որդուս և թոռներիս, երբեք չեմ կորցնի ինքնասիրությունս: Եթե նրանք կարող էին ծաղրել ինձ, թող ինքնուրույն էլ զբաղվեն լուրջ հարցերով:
