Տարիներ առաջ հարևանուհիս մորս մի փաթեթ էր տվել ու ընդմիշտ հեռացել․Օրեր առաջ բացեցինք այն․․․Տեսածից ուղղակի ապշե-
ցինք։10 տարի առաջ մեր շենքում ապրում էին հիանալի հարևաններ։Բոլորն իրար հետ մտերիմ էին, միմյնաց տուն հաճախ էինք գը-
նում, շնորհա վորում բոլոր տո ները։ Հետո բոլորը հեռա ցան․ մեկը մեկնեց արտասահման, մեկը վաճառեց տունը, ոմանք գյուղ գնա-
ցին․․․ Հիմա շատ նոր հարևաններ կան, ում նույնիսկ դեմքով չենք ճանաչում։Երրորդ հար կում իր որդու հետ ապրում էր մի կին, ա-
նունը Աննա։
Նա շատ էր վախենում, որ իր տղան կամուսնանա «սխալ, իրենց ոչ հարիր» աղջկա հետ։ Իսկ մենք բոլորս մտովի խղճում էինք նրա
հարսին, որովհետև տիկին Ան նայի բնավորո ւթյունը շատ բարդ էր։Վերջապես Աննայի որդին որոշեց ամուսն անալ։ Տուն բերեց մի
աղջկա՝ գեղեցիկ, երիտասարդ, մեծ կանաչ աչքերով։ Նա բոլ որիս դուր եկավ, բացի տիկին Աննայից։ Նա առա ջին օրվանից չսիրեց
հարսին, բայց թույլ տվեց, որ երիտասարդներն իր հետ ապրեն։Որդու ամուսնությունից երկու շաբաթ անց տիկին Աննան թղթով փա-
թաթված ինչ-որ տուփ բերեց մեր տուն։
-Այստեղ իմ բոլոր թանկարժեք իրերն են, պահեք ձեր տանը, խնդրում եմ։ Վախենում եմ, որ հարսս կարող է գողանալ ու վաճառել
դրանք։

Մայրս զարմացավ, բայց դե բարդ բան չէր խնդրում, այնպ ես որ համաձայնվեց։ Մայիկս փաթ եթը դրեց պահա րանի ամենաբարձր
դարակում ու մենք մոռացանք դրա մասին։Շուտով տիկին Աննան վաճառեց տունը ու իրենք ընտանիքով տեղափոխվեցին Երևան։
Նրանց հետ կապն ընդհատվեց։ Այս տարի մենք որոշեցինք վաճառել մեր բնակարանը, ու երբ գնորդ գտանք, որոշեցինք աղբը գցել
բոլոր անպետք իրերը։ Պատահաբար գտանք նաև տիկին Աննայի փաթեթը։ Համոզեցի մորս, որ այն բացենք։
Ի զարմանս ինձ, դրա մեջ ոչ մի թանկարժեք բան չկար, միայն բիժուտերիա էր։ Սակայն մայրս վստահ էր, որ դրանք պետք է վերա-
դարձնել տիրոջը։Ի վերջո ընդհա նուր ծանոթ ների միջոցով իմացանք տիկին Աննայի նոր տան հեռախ ոսահամարը,նաև տեղեկա-
ցանք, որ նա 3 տարի առաջ հեռացել է կյանքից․․․Մայրիկս գիտեր, որ երկու շաբաթից Երևան եմ գնալու գործուղման ու պնդեց, որ
փաթեթը տանեմ ու տամ Աննայի որդուն։ Ես գործին պատասխանատվությամբ մոտեցա։
Տիկին Աննայի որդին ու նրա գեղեցկադեմ հարսը ինձ շատ ջերմ ընդունեցին․ նրանք երկու աղջիկ ունեին։ Եվ ինչը բավականին տա-
րօրինակ է, այսօրվա բարեկեցիկ կյանքին նրանք հասել են հենց այդ աղջկա շնորհիվ։Տիկին Աննան հարսին չէր սիրում, բայց հենց
նրա ջանքերի ու խելքի շնորհիվ են նրանք այսօր ապրում Երևանում՝ սեփական բնակարանում։ Երբ ես տվեցի զարդերով փաթեթը,
որդին նայեց ու ձեռքով թափ տվեց, ասաց, որ կարող էի ինձ նեղություն չտալ, անպետք իրեր են։ Իսկ ահա հարսը վերցրեց ձեռքիցս
տուփը ու շնորհակալություն հայտնելով ասաց․
-Աղջիկներս տատիկից հիշատակ կունենան։ Շնորհակալ եմ անհանգստության համար։ Որքան տարբեր են մարդիկ․․․
