Մի քանի օր առաջ հարսս եկավ իմ տուն ու խնդրեց, որ պարտքով գումար տամ, իսկ ես չտվեցի․․․Ու չեմ էլ ափսոսում դրա համար
«Ինչ արագորեն ամեն ինչ ընկավ իր տեղը և արդարությունը հաղթեց», — դառնացած ասում է տիկին Նադեժդա:
-Վաղն արդեն կլրանա քառասուն օրն, ինչ Միխայելը չկա, իսկ նրանք …
Միխայելը Նադեժդա արդեն հանգուցյալ ամուսնու եղբայրն է՝ բարի, աշխատասեր, համակրելի տղամարդ էր: Իր ամբողջ կյանքի ըն-
թացքում նա աշխատել է որպես ինժեներ, և կառուցել տներ: Իր կնոջ ՝ Ելիզավետայի հետ նրանք ունեցան և մեծացրեցին երկու երե-
խա: Էլիզավետան հիմար կին չէ, բայց երիտասարդ տարիքում նա ալկոհոլից կախվածություն էր ձեռք բերել: Եվ մի քանի տարի անց
նրան միացավ նաև իր որդին:Դուստրը կրթված էր, ամուսնացել և հեռացել էր հայրական տնից, իսկ Միխայելը միայնակ էր պայքա-
րում իր կնոջ և որդու սովորույթան դեմ:

Եղել են ժամանակներ, երբ Միխայելը հավատում էր, որ իր մոտ ստացվում է նրանց կախվածությունը բուժել, բայց ժամանակն անց-
նում էր, և ամեն ինչ սկսվում էր նոր ձևով:Չէր կարելի նրանց համարել ալկոհոլից կործանվածներ, քանի որ նրանք երկուսն էլ աշխա-
տում էին, Սաշան անգամ ամուսնացել էր, և ուներ մի աղջիկ։ Բայց միևնույն է այս սվորությունը խանգարում էր նրանց ապրել նոր-
մալ և երջանիկ կյանքով։
70-ին մոտ տարիքում Միխայելը հիվանդացավ։ Կինն անցավ թոշակի, իսկ տղան բաժանվեց և վերադարձավ ծնողների բնակարան։
Միխայելի կյանքը վերածվեց դժողքի։ Ամեն օր տեսնում էր նրանց հարբած վիճակում և հիվանդության պատճառով ոչինչ չէր կարո-
ղանում աներ։Հարազատները նկատում էին,որ նա շատ էր նիհարել,շատ լուռ էր դարձել և հանրային տրանսպորտով գնալու փոխա-
րեն ոտքով էր գնում հիվանդանոց։ Նրանից անգամ թոշակն էին վերցնում։
Նադեժդան ապրում էր Միխայելի քորջ՝ հարևանությամբ և ամեն ամիս նրան գումար էր տալիս, որպեսզի խեղճ մարդու համար ու-
տելիք գնի։Այսպես շարունակվեց մինչև Միխայելը մահացավ։ Այդ օրվանից դեռ 40 օր էլ չէր անցել, երբ մի օր Նադեժդայի դուռը թա-
կեց Միխայելի կինը՝ շուրթերը ներկած կարմիր շրթներկով (սրա մասին նա երբեք չէր մոռանում)։ Կինը խնդրեց Նադեժդային իրեն
պարտքով գումար տալ, բայց նա հրաժարվեց ասելով, որ ինքը նույնպես թոշակառու է, և որ ինքն էլ ունի գումարի կարիք։

-Բայց դու այն ժամանակ օգնում էիր ամուսնուս, իսկ հիմա կարող ես օգնել ինձ և որդուս,- ասաց Ելիզավետան
-Ես Միխայելին օգնում էի, քանի որ նա քեզ պետք չէր, իսկ հիմա էլ դու ինձ պետք չես հեռացիր այստեղից։ Այս խոսակցության մա-
սին Նադեժդան պատմեց Միխայելի աղջկան, իսկ նա նեղացավ և անջատեց հեռախսը։
-Ինչի համար է նեղանում ինձանից։ Ինքն անգամ չի գալիս իր մորը տեսակցության, իսկ ես ինչե՞ պարտավոր եմ դա անել,- ասում էր
Նադեժդան։ Նա ընդհանրապես չէր ափսոսում իր այդ արարքի համար և միևնույն է այդ գումարը նրան հետ չէին վերադարձնելու։
