Մայրս միշտ ուրախանում էր, երբ հայրս մի քանի ամսով գործուղման կամ արտագնա աշխատանքի էր մեկնում․․․Պատճառը հիմա եմ հասկանում

Մայրս միշտ ուրախանում էր, երբ հայրս մի քանի ամսվ գործուղման կամ արտագնա աշխատանքի էր մեկնում․․․Պատճառը հիմա եմ հասկանում

Նախկինում ես չէի հասկանում, թե ինչու էր մայրս ուրախանում, երբ հայրիկս մեկնում էր արտագնա աշխատանքի և վերադառնում միայն մի քանի ամսից։ Ինձ թվում էր, որ նման վար քագիծը չի համը նկնում ընտանեկան երջան կության հետ։ Սակայն որոշ ժամա-նակ անց ամեն ինչ հասկացա։Իմ ընտանիքը երբեք չի եղել օրինակելի, սակայն կողքից հենց այդպիսի տպավորություն էր։

Հայրս սիրում էր տանը ղեկավարել բոլորիս, դաստիրակում էր մեզ ամենախիստ կերպով, արգելում էր ցանկացած չարաճճիություն։ Օրինակ, մայրս անգամ հարևանուհու տուն չէր կարող գնալ առ անց նրա թույլտ վության։Եվ մթերք գնելու, և հյո ւր նրանք միասին էին գնում։ Բացի այդ, հայրիկս թույլ չէր տալիս մորս աշխատել․ նա ամբողջ կյանքում տնային տնտեսուհի է եղել։ Հայրս պաթոլոգի-կորեն խանդոտ էր, մայրս նույնիսկ հեռուստացույց չէր դիտում նրա ներկայությամբ, փորձում էր ինչ-որ տան գործեր գտնել ու անել։

Բնականաբար, նրանց անձնական կյանքից բազմաթիվ մանրամասներ ինձ հայտնի չէին, չէ որ երեխա էի։ Բուն պատճառը չէի հաս-կանում, թե ինչու է մայրս ուրախանում ամուսնու գնալիս, բայց զգում էի ակնհայտ տարբերություն։ Երբ մենք մենակ էինք մնում, գը-նում էինք մայրիկիս ընկերուհիների տուն, կինոթատրոն, սրճարան, տատիկիս ու մորաքրոջս տուն։

Բոլորը տեղյակ էին, որ հայրի-կիս ոչ մի բառ չպիտի ասեն։Այդպես ծնողներս ապրեցին 16 տարի,սակայն երբ հայրիկս հիվանդացավ, մայրս ստիպված եղավ դուրս գալ աշխատանքի։ Նա մասնագիտությամբ հաշվապահ է, ու շատ արագ կարողացավ լավ գործ գտնել։ Նա օրեցօր ծաղկում ու փոխվում էր, իսկ հայրիկս չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մայրս շատ ժամանակ է անց-կացնում տնից դուրս։

Նա մշտապես մեղադրում էր կնոջը, կասկածում, սկանդակներ սարքում։Հիմա հայրիկս այլևս չկա․․․

-Մայրիկ, կցանկանայի՞ր ինչ-որ բան փոխել քո կյանքում։ Կամուսնանայի՞ր հայրիկի հետ, եթե իմանայիր, որ ամեն ինչ այսպես կդա-սավորվի, -վերջերս հարցրեցի մորս։

-Իհարկե կամուսնանայի, ոչինչ փոխել չեմ ուզում, ես երջանիկ կին եմ եղել։

Ծնողներս իսկապես սիրում էին իրար՝ չնայած ոչ մի հանգամանքի․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика