Հոգեբանների խորհուրդները գերհոգնած մայրերին, որոնց նյարդայնացնում է անգամ հարազատ երեխայի պահվածքը․․․ՍԱ պետք է իմանան բոլոր մայրերը։
Մայրերը հազվադեպ են խոստովանում, որ իրենց դժվար է մայր լինելը և, որ սոց ցանցերում հրապա րակած երջանիկ ընտանե- կան նկարների հետևում միապաղաղ առօրյան է թաքնված,բարկությունը երեխաների աղմուկի, տան մշ տական թափթփվածու- թյան պատճառով և նրա համար,որ երեխան հավակնում է մոր ժամանակի 100 %-ին:Positive-ը խորհուրդ է տալիս չանտեսել ձեր հույզերն ու զգացմունք ները, այլ ուշադիր վերաբերվել դրանց: Ահա մի քանի միջոց, հաղթահարելու այն վիճակը, երբ ծնողական էներգիան զրոյի է հասնում:
1. Ինչպես է արտահայտվում ծնողի սպառվածությունը
Երեխայի ծնունդից հետո ցանկացած ծնող հաս կանում է, որ այլևս իրեն չի պատկանում: Օրինակ, ուզում էիք լոգանք ընդունել, փոքրիկը զարթնում է: Կարծես, սարսափելի բան չկա, բայց երբ նման իրավիճակներն անընդհատ են կրկնվում, ապա հոգնածութ յուն է կուտակվում, որը ժամանակի ընթաց քում կարող է վերածվել նյարդային հյուծվածության, երբ ոչինչ անել չես կարողանում, ոչնչի ուժ չունես, իսկ երեխան անվերջ ուշադր ություն է պահանջում:Քրոնիկ հոգ նածությունը կարող է բերել զգայական սպառ-վածության:Այս վիճակը ներառված է Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջև մի քանի փուլեր ունի՝ մանրուքների պատճառով նյարդայնանալուց մինչև լիակատար ապատիա:Եվ թեպետ ունիվերսալ միջոցներ սրանից ազատվելու չկան, սակայն քայլեր, որ պետք է ձեռնարկեք, կան:
2. Հավաքեք ձեզ
Հարցրեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս կարող եք հոգ տանել ձեզ համար, ինչ անել, ոչ թե որովհետև պետք է, այլ որովհետև ուզում եք և հաճելի է: Վերջին հաշվով՝ ձեր մասին հոգ տանելը, դա նաև հոգատա րություն է հարազատների նկատմամբ, չէ որ մյուսներին է-ներգիա տալու համար առաջին հերթին դուք պետք է էներգիա ունենաք:

3. Ուշադրությունը երեխայից ձեզ վրա տեղափոխեք
Բացառությամբ առաջին ամիսների, երբ մայրն ու փոք րիկը ան բաժան կապված են իրար, կարիք չկա ան տեսել ձեր պահանջ-մունքները և կյանքը երեխայի շուրջը կառուցել: Դուք իրա վունք ունեք ապրելու ձեր կյանքով, երեխան է, որ պետք է հարմարվի ձեր կենսակերպին: Ապրեք ձեր կյանքով: Ծնողը միակ դերը չէ, և միգուցե նաև՝ ոչ գլխավորը:
4. Մի ձգտեք կատարյալ լինել: Դրա փոխարեն բավական լավ մայր եղեք
Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ծնողները, որոնք ձգտում են լավագույնը տալ երեխաներին, ավելի շուտ են սպառ-վում: «Կատարյալին» համապատ ասխանելու ձգտումը այնքան ուժ է խլում, որ ծնողները սկսում են երեխա ների նկատմամբ ան-տարբեր դառնալ և նույնիսկ դաժան: Հենց «կատար յալ» ծնողներն են սուպերմար կետում գոռում երեխայի վրա. «հերիք է ինձ խայտառակես»,քանի որ մանկա կան հիստերիան չի համապատասխանում իրենց երևակայական նկարած պատկերին:Հաղթում են նրանք, ովքեր հենց սկզբից են հանձնվում: Նման ծնողներն ընդունում են,որ կատարյալ չեն, իսկ դաստիարակության ունիվեր-սալ կանոն ներ չունեն: Ինչ էլ որ անեք, միշտ էլ սխալներ կլինեն: Լավ մայրը պար զապես ամեն բան անում է, ինչ իր ուժերի սահ-մաններում է, փորձում է կոնտակտի մեջ լինել երե խայի հետ, ընդունելով, որ չի կարող ամեն բան վերա հսկել և ամեն բանի հա-մար պատասխանատվություն կրել:
5. Իջեցրեք չափանիշները
Մի համեմատեք ձեզ ինստագրամի մայրերի հետ, վերանայեք սեփական սպասումներն ու ձեր նկատմամբ պահանջները: Ի՞նչը կարելի է մեղմել, ինչը փոխել, իսկ ի՞նչը կարելի է ընդհանրապես չանել: Միգուցե բավական է 2 շաբաթը մեկ տունը մաքրելը, իսկ ամեն օր ճաշ եփելու փոխարեն միգուցե կարելի է երբեմն առաքումով սնունդ պատվիրել: Կամ խնդրեք հարևան տատիկին մի փոքր վճարի դիմաց երեխային պարի տանել, իսկ դուք այդ ընթացքում զբաղվեք ձեզանով:
6. Էներգիայի աղբյուր գտեք
Ձեր կորցրած էներգիան վերականգնելու միջոցներ փնտրեք: Ինչ-որ տեղ գնացեք առանց երեխայի, արեք այն, ինչ ձեզ դուր է գա-լիս, մի սպասեք, որ հարազատները կռահեն, որ ձեզ օգնություն է պետք, այլ ինքներդ օգնություն խնդրեք: Ձեզ վրա ժամա նակ և փող ծախսեք: Երջանիկ մայրը երե խայի համար շատ ավելի կարևոր է, քան հերթա կան նոր խաղալիքը:
7. Երեխայի հետ կապի մեջ մնացեք
Երբ ձեր ճգնաժամը հետևում մնա, մտածեք այն մասին, թե ինչ կարող եք փոխել երեխայի հետ ձեր հարաբերություններում: Կա րևոր է, որ երեխան հասկանա, որ իր ցանկացած զգացմունք, նույնիսկ բացասականները (վախ, խանդ, անվստահություն, լար վածություն, տխրություն) լիովին օրինական են և որ դուք կօգնեք իրեն վերա պրել դրանք և հաղթահարել: Քանի որ երեխայի հա ջողություն կախված է ոչ թե նյութական պայմաններից, որում նա ապ րում է, այլ այն հարաբերություններից, որոնցում գտնվում է:
