Հասկանում էի, որ այդպես չի կարող շարունակվել ու այդպես էլ եղավ․Մի օր մայրս ուղղակի աշխատանքից տուն չվերադարձավ․ Գիտեի, որ պատճառը հայրս է, բայց․․․
Մի քանի տարի առաջ ունեի շատ լավ ընատնիք: Հայրս ո ւներ իր փոքր բիզնեսը, բավականին մեծ գումար էր աշխատում, մայրս իրավաբան էր: Սակայն ամեն ինչ մի օրո ւմ փլո ւզվեց… Հորս ընկերները նրան մի օր տարան պոկեր-ակումբ: Հենց այդ գիշեր նա այնտեղ թողեց իր ամբողջ ամսվա աշխատած գումարը: Նա եկավ տո ւն միայն առավոտյան,ասաց,որ զղջո ւմ է արածի համար և այլևս նման կերպ չի վարվի: Մայրս չբարդացրեց իրավիճակը, պարզապես նրան տարավ քնելու:
Այդ ամիսը դժվարությամբ ապրեցինք մորս աշխատավարձով:Կարծում էինք, որ դա սխալ էր, որ էլ չի կրկնվի: Բայց մենք սխալ-վում էինք: Կազինոներ, դրույքներն, ազարտային խաղեր…այդ ամենը դարձավ հորս ապրելակերպը: Եվ որպես կանոն, մի օր մեր դուռը թակեցին երկու տղամարդիկ՝ մոտ 2 մետր հասակով, նրանք խոստացան կորցնել ինձ, եթե հայրս չտա պարտքերը: Երեկո-յան պատմեցի հորս տեղի ունեցածի մասին, իսկ նա իմ առաջ ծնկի իջավ և սկսեց ներողություն խնդրել:

Մայրս մի կերպ էր հասցնում աշխատել՝ մեզ պահելու և պարտքերը տալու համար,ես ինքս էլ տարբեր աշխատանքներ էի կատա-րում, որ ինչ-որ կերպ օգնեմ մորս:Որոշ ժամանակ անց հայրս շատ ոգևորված և ո ւրախ եկավ տո ւն, ասաց, որ խոշոր գո ւմար է շահել:Մենք թեթևացած շունչ քաշեցինք,վերջապես կարող էինք փակել պարտքերը և հանգիստ ապրել․․բայց նույն գիշերը հայրս պարտվեց ամբողջ գումարը…
Դրանից հետո նա սկսեց գողանալ մորս աշխատավարձը, վաճառեց նրա զարդերը…մի գեղեցիկ օր էլ մայրս աշխատանքից հետո ուղղակի տո ւն չեկավ…Մենք զանգեցինք բոլոր ծանոթներին, ընկերներին. նա ո ւղղակի անհետացել էր:Գիշերներն արթնանո ւմ էի հորս լացի ձայնից, նա օրեր շարունակ խմում և արտասվում էր, իսկ ես նրան ատում էի դրա համար: Միայն մի լավ բան կար. նա այլևս չէր խաղում:

3 ամիս անց զանգեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ մայրս գտնվել է, նա ինքն էր ներկայացել բաժին: Անկեղծ ասած, չէի ուզում տեսնել նրան: Երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնացի այնտեղ: Մայրս անդադար ներողություն էր խնդրում, ա-սաց, որ այլևս չէր դիմանում սպառնալիքներին և հորս արածներին, ստիպված է եղել հեռանալ քաղաքից և այնտեղ աշխատել:
Հիմա արդեն երկար ժամանակ է անցել, մորս վերջապես կարողացա ներել: Բայց մինչև մտածում եմ այն օրերի մասին, երբ հա-մարում էի, որ մայրս ինչ-որ տեղ մահացած պառկած է…
