Երբ ես հոր կարիք ունեի, հայրս կողքիս չէր․․․Հիմա հայտնվել է ու պարզվում է, ես իր հանդեպ ինչ-որ պարտավորություններ ունեմ
Երբեք չեմ հասկացել այն ծնողներին,ովքեր իրենց երեխաներից ինչ-որ բան են պահանջում:Ես կրկնակի չեմ հասկանում այն իրավի-
ճակը, եթե ինքդ երբեք մասնակցություն չես ունեցել երեխայի դաստիարակության գործում, իսկ հետո հանկարծ հայտնվում և առաջ
ես քաշում ինչ-որ իրավունքներ:Այս իրավիճակը տեղի է ունեցել իմ ընկերուհու ընտանիքում: Նա մեծացել է առանց հոր:

Նրան երբեք չի տեսել: Մորաքույր Լիդան է, ապրի՛, կարողացել է պայքարել: Երբեք չի մղկտացել և ոչնչի հա մար չի ափս ոսում: Նա
երկրորդ անգամ ամուսնացավ պարկեշտ տղա մարդու հետ, էլի մեկ դուստր ունեցավ: Եվ այդ տղա մարդը հիանալի հայր դարձավ
ընկերուհուս համար: Նրանք իսկապես հիանալի հարաբերությունների մեջ են: Իրենց ընտանիքում բո լորն էլ կազմակերպված են և
հաճելի: Ընկերուհիս արդեն ունի իր ընտանիքը՝ երկու երեխա:
Ապրում են, ոչ ոքի նեղություն չեն տալիս: Եվ ահա, ինչպես որոտը պարզ երկնքում, նա ինչ-որ ծանուցագիր է ստանում: Իբր հայրը
դատի է տվել իր դստերը, որպեսզի նա իրեն խնամի՝ նրա համար վճարված ապրուստավճարների դիմաց: Լրիվ անհեթեթություն և
հիմարություն:Ապրուստավճար՝ որպես այդպիսին, վճարվել էր ընդամենը 2 անգամ: Հետո վեճեր եղան, և մորաքույր Լիդան դադա-
րեց որևէ բան խնդրել այդ պաթետիկ ընտանիքից:

Իսկ հիմա ընկերուհուս ընտանիքը խուճապի մեջ է: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, ո՞ւմ դի մել օգնության համար: Օրե նքով, այս մարդն ի-
րավունք ունի դատի տալ իր դստերը,բայց ի՞նչ պետք է անի այն աղջիկը, ով երբևէ չի տեսել իր հորը,ոչինչ չի ստացել նրանից և այժմ
հանկարծ պարզվեց, որ ինքը պետք է աջակցի իրեն: Ահա այսպիսի դժվար ժամանակներ:
