Խղճալով ծանոթներիցս մեկին՝ բնակարանս կարելի է ասել կոպեկներով վարձով տվեցի նրան, բայց․․․Ավելի լավ կլիներ տայի անծա-
նոթի։Ցավոք, բավականին վաղ տարիքում այրի դարձա։ Ամուս ինս շատ էր աշ խատում, ու կյանքի օրոք գնել էր երկ ու բնակարան։
Մեկում ես եմ ապ րում, որդիս ար դեն մեծ է, տեղափոխվել է ՌԴ, իսկ իմ մյուս բն ակարանը մնացել էր դա տարկ, ու դրա հա մար էլ
վերջերս որոշեցի վարձով տալ։
—Գումարը երբեք ավելորդ չի լինում, -մտածեցի ես ու սկսեցի փնտրել վարձա կալների։

Բայց վախենում էի դիմել գործակալների, այնքան էլ չեմ վստահում նրանց։ Մինչ մտորում ների մեջ էի՝ թե ինչ անեմ, պատ ահաբար
իմացա,որ գյուղում ապրող մեր հեռու բարեկամների որդին ու հարսը որոշել են տեղափոխվել Երևան, ու վարձով տուն են փնտրում։
Խոսեցինք, պայմանավորվեցինք։ Բնակարանը տեսան, շատ հավանեցին։ Վստահեցրին, որ թեպետ իրենց 5-ամյա երե խան մի քիչ
չարուկ է, միևնույնն է, երբեք ոչինչ չի կոտրում ու պատերին չի գրում, իսկ եթե անգամ որևէ խնդիր լինի, իրենք անպայման կշտկեն։
Սկզբում 3 ամիս ամեն ինչ լավ էր։ Նրանք ճիշտ մեր պայմանավորված օրը քարտիս փոխանցում էին վարձը, բայց շուտով էյֆորիան
վերջացավ։ Այնքան ուրախ էի․․․ Զանգեցին, ներող ություն խնդրեցին, ասացին, որ այս ամիս մեք ենան էր փչացել, խնդրեցին՝ թույլ
տամ, որ մյուս անգամ երկու ամսվա վճարեն։ Համաձայնվեցի։

Բայց այդպես էլ շարունակվեց։ Կես-կես էին տալիս, ուշաց նում 1 շաբաթ, 15 օր։Հետո զանգեց բարեկ ամուսիս ու աս աց, որ ինքը
մյուս ամսվա վերջ կտա ամբողջ կուտակ ված պարտքը։ Իսկ երբ եկավ երկար սպասված օրը, իմացա, որ նրան աշխա տանքից հե-
ռա ցրել են։Գոհ եմ, որ գոնե կոմունալներն են վճարում․․․
Մի քանի օր առաջ գնացել էի նր անց տուն, որ առերես խոսեմ, բացա տրեմ, որ ես ունեմ այդ գում արի կարի քը, քանի որ ինքս չեմ
աշխատում, և որդիս միլիոնատեր չէ։ Մտա ներս ու լացս եկավ․ ամենուր կեղտ, փոշի, թափված խաղալիքներ, կեղտոտ ափսեներ ու
բաժակներ, սիրելի բազմոցիս գույնն էր փոխվել անգամ։Բայց երբ իմ ներկայությամբ երեխան սկսեց արտասվել, որ «սնի կերս» է ու-
զում, իսկ մայրն էլ բարկացավ, որ արդեն հարյուր անգամ կրկնել է, որ գումար չունի, չկարող ացա խոսել ու ասել այն, ինչի համար
գնացել էի։

Հիմա չգիտեմ՝ ինչպես վարվեմ։ Այս պահին երկու ամսվա պարտք ունեն, սկսվում է երրորդ ամիսը։ Չեմ կարող նրանց վռնդել տնից
երեխայի հետ միասին, օտար մարդիկ չեն ի վերջո։ Այնքան էի լսել, որ չի կարելի բարեկա մների հետ գումարային հարցերի մեջ մտ-
նել։ Առաջին անգամ սխալվեցի ու հիմա թանկ եմ վճարում դրա համար․․․
