Իմանալով ամուսնուս դավաճանության մասին որոշեցի կիսվել սկեսուրիս հետ, բայց․․․Մտքովս անգամ չէր անցնի, որ նա այդպես կարձագանքի դրան
Երբեք չէի մտածի, որ կարող եմ այս կերպ պատմել կյանքիս մասին, առավել ևս խոսել այսքան անձնական թեմայի շո ւրջ:Ես ար-դեն 4 տարի ամուսնացած եմ: Ի սկզբանե սկեսո ւրիցս առանձին ենք ապրել: Ամուսինս ուղղակի անթերի էր: Ես չէի հավատում, որ նման տղամարդու եմ հադիպել: Նա ինքը վերանորոգեց մեր տունը. ցերեկն աշխատում էր, իսկ երեկոյան պաստառներ փակ-ցնում և սալիկապատում սանհանգո ւյցը: Նա ինձ երբեմն նո ւյնիսկ երես էր տալիս՝ առավոտյան նախաճաշ պատրաստելով:

Բախտս բերել էր նաև սկեսուրիս հարցում: Մեզ շատ էր օգնում, չէր խառնվում մեր անձնական գործերին: Սակայն շուտով ամեն ինչ փոխվեց:Ես ունեցա առաջնեկիս: Կարծում էի, որ սա է իրական երջանկությունը:Ծննդաբերությունիցս հետո ամուսինս փոխ-վեց, կարծես ուրիշ մարդ լիներ: Նա դյուրագրգիռ և պարփակված էր դարձել: Իսկ ավելի ուշ իմացա դրա պատճառը. զբոսնում էի այգում որդո ւս հետ, երբ հանկարծ տեսա ամո ւսնուս…մի կնոջ հետ գրկախառնված: Դա ինձ համար սարսափելի մեծ ցավ էր…

Այդ օրը նրան ոչինչ չասացի: Առավոտյան գնացի սկեսուրիս տուն, կարծո ւմ էի ինձ կօգնի, կխոսի որդո ւ հետ, նրան խրատներ կտա…Սկեսուրս բացեց դուռը, տեսավ, որ արցունքոտ աչքերով եմ և հուզված: Ներս կանչեց, ջուր տվեց և նստեցրեց ինձ: Երբ մի քիչ հանգստացա, պատմեցի նախորդ օրվա տեսածս:

Ի զարմանս ինձ՝ սկեսուրս շատ հանգիստ և սառը տոնով ասաց, որ պիտի համակերպվեմ, այսօր շատ կանայք են ապրում նման ամուսինների հետ և չեն բողոքում: Դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Նաև հավելեց, որ եթե չեմ ուզում, որ որդիս առանց հոր մեծանա, պիտի լռեմ:
Խնդրում եմ, դուք ինձ օգնեք մի խորհուրդով…հիմա իսկապես մոլորվել եմ…
