Երկար տարիներ ամուսնացած լինելով չէի կարողանում հղիանալ․ Ամեն ինչ փոխվեց, երբ մի օր րազիումս տեսա հանգուցյալ պապիկիս․․․
Այսօր ուզում եմ կիսվել կյանքումս տեղի ունեցած մի երևույթով, որից հետո սկսել եմ հա վատալ և երազներին, և, առհա սարակ, հրաշքների։Ես ու ամուսինս արդեն 4 տարի ամուսնացած էինք, բայց այդպես էլ չէի հղիանում։ Շատ էինք երազում փոքրիկ ունե-նալու մասին։Պապիկիս ճանա չում եմ միայն նկարով, նա մահացել է իմ ծնվելո ւց մի տարի առաջ։Մի օր երազո ւմս նա այցելեց ինձ, ձեռքերիս մեջ կապույտ փոքր թռչնակ դրեց և ասաց․
—Ձմռանը որդի լույս աշխարհ կբերես։

Առավոտյան հիշեցի երազիս մասին, ծիծաղեցի, երբ պատմեցի ամո ւսնուս, հետո էլ արտա սվեցի․ բժիշկները միաձայն պդնում էին, որ ես չեմ կարողանա երեխա ունենալ։ Մտածում էի, որ ենթագիտակցությունս է այդպես կատակում, իսկ երազս էլ ուղղակի ծաղրանք էր։
Անհնար է նկարագրել, թե որքան մեծ էր մեր զարմանքը, ուրախությունն ու հուզմունքը, երբ մի շաբաթ անց իմացանք, որ հղի եմ։ Մենք սա իսկական հրաշք անվանեցինք․ Աստված մեր կողմից էր․․․Ծննդաբերո ւթյունը շատ բարդ էր։Ես մի օրից ավել չէի կարո-ղանում ծննդա բերել։ Եկավ մի պահ, երբ ցավից տանջված և հոգնած էի, և ուղղակի անջատ վեցի։ Բժիշկներն էլ՝ տեսնելով, որ քնել եմ, դուրս էին եկել պալատից։Երազումս կրկին տեսա պապիկիս։ Նա կանգնած ինձ էր նայում։ Իսկ հետո մոտեցավ և ասաց․

-Հանգստանալու ժամանակը չէ։ Վեր կաց, կընկնես։
Բացում եմ աչքերս և տեսնում, որ մահճակալի եզրին եմ պառկած։ Մարմինս թեքված էր այնպես, որ մի վարկյան անց կարող էի հայտնվել հատակին և գլխով հարվածել դարակին։ Հանգուցյալ պապիկիս նախազգուշացման շնորհիվ դա տեղի չունեցավ։ Մի քանի ժամ անց ծնվեց որդիս։ Փետրվար ամիսն էր, ինչպես և ասել էր պապիկս։ Ամո ւսնուս հետ խորհրդակցելո ւց հետո՝ մեր ե-րեխային Հայկ անվանակոչեցինք, պապիկիս պատվին։
