Ես և քույրիկս ծնվել ենք միասին` նույն օրը,միայն թե մի տարբերությամբ՝ նրան տարել են տուն,իսկ ինձ թողել են հիվանդանոցում․․․
Մենք ամուսնացած ենք արդեն 5 տարի, բայց նա իր ընտանիքի մասին ոչինչ չի պատմել, չնայած իմ շատ ուժեղ հետաքրքրասիրութ-
յանը, ես անընդհատ հարցնում էի նրան, բայց նա ամաչելով փոխում էր խսակցությունը:Ժամանակի ընթացքում ես դադարեցի տալն
րա նմանատիպ հարցեր։ Մի օր` արդեն չեմ հիշում թե ինչ առիթ էր մեր տանն ամուսինս լավ խմել էր, չնայած նա այդքան էլ սեր չու-
նի խմիչքի հետ։

Այդ պահին, ասես բառացիորեն ինչ-որ մեկը նրան ասաց, որ մոտենա ինձ և հարցնի՝ հիշո՞ւմ ես դու հարցնում էիր ինձ իմ ընտանի-
քից: Ես քեզ հիմա ամեն իմչ կպատմեմ, բայց մի պայմանով, եթե խոստանաս, որ այս թեման այլևս չես բացի։Մենք գնացինք ննջա-
րան, ես լուռ նստեցի և լսեցի.
֊ Ես ինքս էլ այս ամենի մասին իմացել եմ 4 տարի առաջ, երբ ավարտում էի մանկատունը։ Դայակներից մեկն ինձ շատ լավ էր վերա-
բերվում այնտեղ, կարծես նա լիներ իմ մայրը, նա միշտ ինձ տալիս էի թղվածքներ, ավելի շատ ապուր էր լցնում ափսերս մեջ և թա-
քուն կոտլետներ էր տալիս:

Երբեմն ինձ համար հագուստ էր գնում, այդ պահին ես չէի հասկանում, թե ինչու է նա այդքան ուշադիր իմ նկատմամբ, հարցնում էի,
թե ինչպես եմ ես հայտնվել մանկատանը,իսկ նա չէր պատասխանում:Հետո նա հիվանդացավ, և մի օր զանգահարեց ինձ և խնդրեց,
որ ես այցելեմ նրան, պարզվեց, որ ես ունեմ ընտանիք,նրանք լավ են ապրում,երջանիկ,բավարար չափով ունեվոր են, ես ունեմ քույր,
մենք ծնվել ենք նույն օրը, միայն այդ օրը նրան տարել են տուն, իսկ ինձ թողել են հիվանդանոցում` այն խոսքով, որ նրանք երկու երե-
խա չեն կարող պահել: Ծնողներս ամենից շատ սիրում են իրենց դստերը, ես չեմ էլ փորձել շփվել ծնողներիս հետ, եթե այն ժամանակ
նրանք չունեին իմ կարիքը, հիմա առավել ևս չեն ունենա, անկեղծ ասած, ես շատ երջանիկ եմ, որ ունեմ քեզ` Իմ կին,
֊ Այս խոսակցությունից հետո էլ արտասվոցի, մի գուցե ես ինչ֊որ բան այն չեմ արել,բայց որոշեցի,որ պետք է ամուսնուս ավելի երջա-
նիկ դարձնեմ։
