Ես հասկանում եմ, որ սեփական ձեռքով փչացրել եմ որդուս կյանքը, բայց․․․Չեմ կարողանում ինձ ներել դրա համար
Իմ անունը Անահիտ է, 65 տարեկան եմ: Ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ: Հույս ունեմ, որ այն ձեզ կսովորեցնի չխառնվել
ձեր երեխաների կյանքին:Ես ունեմ դուստր և որդի: Աղջիկս ամուս նացած է, սպասում է իր երկրորդ բալիկին: Իսկ որդուս կյանքը ոչ
մի կերպ չի դասավորվում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որդիս ծանոթ ացրեց իր ընտրյալի հետ, սակայն նա ինձ առաջին իսկ հայացքից դուր չեկավ: Այդ կինը
որդուցս երեք տարով մեծ էր, հասարակ ընտանիքից, ես փորձում էի որդուս համոզել, որ այդ աղջիկն իրեն հարմար չէ, բայց նա ինձ
չլսեց:
Ամուսնացան, իսկ ես նույնիսկ հարսանիքին չգնացի:2 տարի նրանք ուրիշ քաղաքում ապրեցին, այդ ամբողջ ընթացքում մենք 3 ան-
գամ ենք խոսել հեռախոսով: Իսկ հետո էլ որդիս վերադարձավ տուն. նրանք ամուսնալուծվել էին:1 տարի անց նա սկսեց ուրիշ կնոջ
հետ հանդիպել: Արտաքիքնից բարի և հմայիչ աղջիկ էր, բայց հետո իմացա, որ նա աղանդավոր է:

Ես որդուս կտրուկ ասացի, որ նրանք չպետք է ամուսնանան, քանի որ այդ աղջիկը կքայքայի որդուս ուղեղը:Որոշ ժամանակ անց որ-
դիս ինքնակամ դուրս եկավ աշխատանքից, սկսեց ամեն օր խմել…ես մոլորության մեջ եմ: Գիտակցում եմ, որ ես եմ մեղավորը, բայց
հիմա էլ չեմ կարողանում ինչ-որ բան փոխել: Ես ինքս փչացրեցի որդուս կյանքը…
37 տարեկանում նա ոչինչ չունի. ոչ ընտանիք, ոչ երեխա, ոչ աշխատանք…Նրա նախկին կանայք արդեն վաղուց ամուսնացել են, ե-
րեխաներ ունեցել…Չգիտեմ, ինչպես վարվեմ, ինչ անեմ…
