Դու հարս ես ու պարտավոր ես ենթարկվել ու լռել․․․ Այսպես էր սկսվում իմ ամեն մի օրը

Դու հարս ես ու պարտավոր ես ենթարկվել ու լռել․․․ Այսպես էր սկսվում իմ ամեն մի օրը

Ես, ամուսինս և սկեսուրս ապրում ենք մի տան մեջ: Ես դպրոցում 3 առարկա եմ դասավանդում, պատկերացրեք, թե որքան շատ դասերի է պետք նախապատ րաստվել երեկոյան: Իսկ ամուսինս և սկես ուրս ունեն իրենց գործ երը և շատ ծանր բնավորություն, սակայն ես արդեն սովոր եմ:

Մի օր զանգեց ընկերուհիս և ասաց, որ շաբաթ օրը մեզ հյուր կգա: Ամուսինս և սկեսուրս, բնականաբար, ուրախ չէին: Չէ, նրանք ընկերուհուս դեմ ոչինչ չունեն, նրանք դեմ են առհասարակ բոլոր հյուրերին:Ամուսինս ասաց, որ խոսեմ իր մայրիկի հետ, քանի որ իր տունն է, ինքն էլ պիտի որոշի, թե ով կարող է այստեղ գալ:

Առաջին տարին չէ, որ ապրում եմ այս տանը, և արդեն գիտեի, թե ինչպես խոսել սկեսուրիս հետ: Նրա համար չափազանց կարևոր էր՝ 1 շաբաթ շուտ իմանալ, թե ով է գալու իրենց տուն: Այդպես մի անգամ առանց զգուշացնելու եկել էին ծնողներս, սկեսուրս նրանց լավ դիմավորեց, սակայն նրանց գնալուց հետո ինձ 5 օր հանգիստ չէր տալիս…

Հաջորդ օրն ամուսինս հետս չէր խոսում, երբ ես հարցրեցի, թե ինչ է եղել, նա ասաց, որ իր մայրը վրդովված է, ՆՐԱՆ ԲԱՐԿԱՑ-ՐԵԼ ԵՆ, բնականաբար, խոսքն իմ մասին էր:Շաբաթ օրն արթնացա,և սկսեցի նախապատրաստվել ընկերուհուս գալուն՝ զուգա-հեռ նկատելով ինձ ուղղված՝ ամուսնուս և սկեսուրիս դժգոհ հայացքները:

Իսկ կեսօրին զանգեց Քրիստինեն և ասաց, որ չի կարողանա գալ, քանի որ ամուսինը տանը չէ, իսկ երեխային չի կարող որևէ մեկի մոտ թողնել…Խնդրեցի ամուսնուս միասին գնալ, իսկ երբ նա ասաց, որ սկեսուրիցս թույլտվություն վերցնեմ, բարկացա և դուրս եկա տանից:

Ամբողջ օրն անցկացրեցի ընկերուհուս հետ և չուզելով տուն եկա, որտեղ ինձ շատ սառը ընդունեցին: Իսկ երբ կեսգիշերին միայ-նակ նստած էի խոհանոցում և սուրճ էի խմում՝ մտածելով, թե ինչ անեմ կյանքիս հետ, ինչպես վարվեմ, եկավ սկեսուրս, լուռ նա-յեց ինձ, անջատեց խոհանոցի լույսը և գնաց…

Որքան դժվար և տխուր է հարազատ տան մեջ հյուր լինելը…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика