Դու այլևս ինձ չես հետաքրքրում, ես քո կողքին եմ միայն երեխաների համար․․․Ասաց ամուսինս հերթական վեճի ժամանակ
Ինձ թվում էր, թե լավ ընտանիք ունեմ: Ամուսինս աշխատում էր,միասին մեծացնում էինք մեր երեք երեխաներին:Ոչ մի բանի կա-րիք չունեինք: Ես էլ հասցնում էի բոլոր տան գործերը, հոգում էի երեխաներիս կարիքները: Սակայն, որքան էլ որ զարմանալի չէ, ինձ հետևելու ժամանակ չունեի: Մարզասրահ չէի հաճախում, անկանոն էի սնվում, և ավելորդ քաշ ունեի:
Չնայած այդ ամենին, իմ ու ամուսնուս միջև կար վստահություն և հարգանք:Բայց ժամանակի հետ զգացի, որ մի բան այն չէ: Նա երկար ժամանակ հեռախոսը ձեռքին էր անցկացնում, ժամերով միայնակ մնում էր սենյակում և ինչ-որ մեկի հետ խոսում, ինձ բո-լորովին ուշադրություն չէր դարձնում:

Մի գիշեր էլ նրա հեռախոսին հաղորդագրություն եկավ, ամուսինս քնած էր, որոշեցի թաքուն կարդալ:Իմ կասկածները հաստատ-վեցին. նա սիրուհի ուներ:Առավոտյան չդիմացա և պատմեցի ամուսնուս, որ ամեն ինչ գիտեմ, կարդացել եմ բոլոր հաղորդագրու-թյունները, գիտեմ, որ նրանք արդեն 4 ամիս հանդիպում են, իսկ ամուսինս…նույնիսկ չփորձեց հերքել:
Դեռ մի բան էլ վիրա վորեց ինձ, ասաց,որ իր համար չափազանց գեր եմ և ծեր, իսկ ինձ հետ է մնում միայն հանուն երեխաների: Երբ նա դուրս եկավ տանից, մտածում էի, թե ինչ անեմ: Սկզբում ուզում էի հավաքել մեր իրերը և հեռանալ, բայց հետո հասկա-ցա, որ ուղղակի չէմ կարողանա պահել երեխաներիս, և այլ ելք չունեմ, ստիպված եմ մնալ:
Բացի այդ, ինչի համար պիտի հեռանամ իմ սեփականա տանից՝ ինչ-որ անբարոյականի պատճառով:Հիմա ինձ համար շատ դժ-վար է հաշտվել այն մտքի հետ, որ ամուսինս ամեն օր գնում է ոչ միայն աշխատանքի, այլ նաև ուրիշ կնոջ մոտ…
Իսկ դուք կկարողանայի՞ք զոհել ձեզ՝ հանուն երեխաների…
