Առավոտյան աշխատանքի գնալիս 2-րդ կանգառից մի պապիկ բարձրացավ ավտոբուս․․․Գրպանից կոպեկներ հանեց և սկսեց հաշ-
վել։Այսօր առավոտյան գնում էի աշխատանքի, եթե անկեղծ, տրամադրություն ընդհանրապես չունեի, բացի այդ ուշանում էի: Երկ-
րորդ կանգառում մի պապիկ բարձրացավ: Նա գրպանից մետաղադրամներ հանեց և սկսեց հաշվել: Հետո ձեռքը մեկնեց վարորդին
և ասաց.
-Պահիր, որդիս, բայց չգիտեմ, բավական է թե ոչ, այդքանն է մոտս: Հաջորդ կանգառում պիտի իջնեմ:

Ինչպես հասկացա, պապիկը քիչ էր գումար տվել: Կանխազգալով, որ վարորդը զայրանալու է, բացեցի պայուսակս, որ վճարեմ պա-
պիկի փոխարեն: Սակայն այդ պահին երիտասարդ վարորդը ձեռքով մի կողմ տարավ պապիկի մետաղադրամները և ասաց.
-Հայրիկ ջան, պետք չէ, պահիր գումարդ քեզ: Առանց այն էլ ընդամենը մի կանգառ ես գնում:
Անկեղծ ասած, ես ցնցված էի, ինչպես և մյուս ուղևորները: Ես հաճախ եմ տեսնում բարկացած վարորդների, բայց նման մեծահոգու-
թյունն ինձ համար չափազանց հաճելի էր:Պապիկը մանրը դրեց գրպանը և կամաց ձայնով ասաց.

-Շնորհակալ եմ:
Նախքան իջնելը՝ նա ևս մի անգամ շնորհակալություն հայտնեց վար որդին: Թվում է, թե արտա ռոց ոչ մի բան չկա, բայց այսօր մեր
կյանքում այնքան քիչ է բարին և դրականը: Պատկերացնում եմ, թե որքան մեծ նշանակություն ուներ դա պապիկի համար: Այդ դեպ-
քն ինձ հույս տվեց, որ դեռ ամեն ինչ կորցրած չէ, դեռ կան բարի մարդիկ, ում վրա կարող ենք հույս դնել:

Շնորհակալ եմ այդ վարորդին՝ մռայլ առավոտս լուսավոր դարձնելու համար:
