Այժմ կպատմեմ, թե ինչ է ինձ մոտ տեղի ունեցել այս ընթացքում…Ծնողները, կարդալով ուսանող դստեր նամակը, քիչ էր մնում ուշա-
գնաց լինեին
—Սիրելի հայրիկ ու մայրիկ, արդեն 3 ամիս է անցել, որ ես տեղափոխվել եմ այս քաղաք և սովորում եմ համալսարանում: Ես ներո-
ղություն եմ խնդրում, որ մինչ այս պահը երբեք ձեզ չեմ գրել: Այժմ կպատմեմ, թե ինչ է ինձ մոտ տեղի ունեցել այս ընթացքում: Միայն
թե նստեք իրար կողք, ես թույլ չեմ տալիս սա կանգնած կարդալ…Ինձ մոտ ամեն ինչ սովորական է:
Գանգոսկրերի և մի քանի այլ կոտրվածքները չհաշված, որոնք ես ստացել եմ հրդեհի ժամանակ պատուհանից թռնելու պահին, ես
ինձ լավ եմ զգում: Սարսափելի գլխացավեր ունենում եմ միայն օրական մի անգամ: Իմ բախտը բերեց, որ ինձ նկատեց հանրակա-
ցարանի պահակի որդին և ինձ հիվանդանոց հասցրեց: Նա ինձ ամեն օր այցելում էր, իսկ հետո հրավիրեց իր տանն ապրելու, քանի
որ հանրակացարանը լրից վառվել է:

Դե դա ավելի շատ տուն չէ, այլ նկուղ: Բայց նա շատ լավ երիտասարդ է, մենք իրար շատ ենք սիրում: Հարսանիքի օրը դեռ չենք նշա-
նակել: Կորոշենք այն ժամանակ, երբ հղիությունս ավելի երևացող լինի:Հա, իմ սիրելի ծնողներ, ես գիտեմ, որ դուք շատ եք սպասել
այն օրվան, թե երբ եք տատիկ-պապիկ դառնալու: Բանն այն է, որ սիրելիս մի հիվանդությամբ է տառապում, որը վարակիչ է, ու ցա-
վոք, ես էլ եմ հիվանդացել:
Բայց ոչ մի վտանգավոր բան չկա, բժիշկներն ասացին, որ ամեն ինչ կանեն, որ ես ապրեմ:Ես համոզված եմ, որ փեսացուս ձեզ դուր
կգա, չնայած նրան, որ նա այլ հավատք ունի, նրա մաշկը մի քիչ ավելի թուխ է, իսկ ավելի կոնկրետ նա սևամորթ է: Ես նրա լեզուն
լավ չեմ հասկանում, բայց որքանով, որ նա կարողացավ հասկացնել, նա աֆրիկական գյուղից է և շատ լավ ընտանիքում է մեծացել:
Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, թե երբ ենք այնտեղ ապրելու:

Այժմ, երբ դուք ամեն ինչ գիտեք իմ կյանքի մասին, ուզում եմ ասել, որ ոչ մի հրդեհ չի եղել, ոչ մի կոտրվածք չեմ ստացել, հղի չեմ և ոչ
մի տղամարդու հետ հարաբերություններ չեմ պահպանում:ՈՒղղակի պատմության քննությունից 3 եմ ստացել, իսկ ֆիզիկայի քննու-
թյունից էլ կտրվել եմ: Ես ուզում էի, որ դուք իմանաք, որ գնահատակններից շատ ավելի կարևոր երևույթներ կան այս աշխարհում:
Ձեզ շատ սիրող դուստր, Ձեր սիրելի դուստր․․․
