Ամուսնալուծվելուց հետո որդիս մնաց ինձ հետ․ Այժմ հայտնվել եմ անելանելի իրավիճակում․․․Որդիս ասում է, որ ուզում է հոր հետ ապրել
Ես ու ամուսինս բաժանվել ենք 5 տարի առաջ,երբ որդիս ընդամենը 4 տարեկան էր: Չնայած վատ ամուսին լինելուն՝ որպես հայր նա միշտ հրաշալի էր կատարում իր պարտականությունները, պաշտում երեխային:Ամուսնալուծվելուց հետո էլ բոլոր հանգստյան օրերին, տոներին գալիս էր որդու հետևից, ու նրանք միասին լավ ժամանակ էին անցկացնում:

Ես տեսնում էի, որ նա ջանք չի խնայում, որպեսզի երեխան երբեք չզգա հայրական սիրո ու հոգատարության պակաս:Ամեն ինչ հիանալի էր, սակայն վերջերս եկավ տղաս ու հայտնեց.
—Ես ուզում եմ հայրիկիս հետ ապրել: Նրա հետ ուրախ է ու հետաքրքիր: Իսկ դու միայն ստիպում ես ուտել ու հանձնարարութ-յուններ ես տալիս:

Տհաճ էր, զարմացած էի, շոկի մեջ էի… բայց հոգո ւս խորքում գիտեի, որ գալու է օրը և որդիս բացելու է նման խոսակցո ւթյուն: Քանի որ հայրը նրան միայն զվարճացնում էր, իսկ ես փորձում էի ինքնուրույն մարդ դարձնել, դրա համար էլ մեր հարաբերութ-յուն-ներում լինում էին խնդիրներ: Ես զգում էի, որ պետք չեմ որդուս, տեսնում էի՝ թե ինչ անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը:
Հոր հետ նա դպրոցից հետո գնում է բուրգեր, պիցցա կամ պաղպաղակ ուտելու: Հայրիկը թույլ է տալիս քնել մինչ ժամը 12-ը ու պառկել միայն կեսգիշերից հետո, տանում է կինոթատրոն, ճաշին ադի-բուդի գնում, իսկ ընթրիքին՝ ֆասթ ֆուդ, թույլ է տալիս ժամեր շարունակ անցկացնել համակարգչի առաջ:

Իսկ ես ստիպում եմ դասեր սովորել, նորմալ սնվել, 1 ժամից ավել չեմ թողնում պլանշետը ձեռքին, խաղալիքների փոխարեն հագ-ուստ ու դպրոցական պարագաներ եմ գնում, խնդրում եմ հավաքել սենյակը, բարկանում եմ վատ գնահատակնների համար…
Այս ամենը նորմա է, բայց որդիս՝ համեմատելով հայրիկին ու մայրիկին, գտնում է, որ վերջինը շատ պահանջկոտ է: Ստացվում է, որ հոգսերն ու դաստիրակությունը մոր ուսերին է ընկնում, իսկ զվարճանքն ու ուրախությունը՝ հոր:Հիմա ես ի՞նչ անեմ. եթե ես էլ նախկին ամուսնուս պես պահեմ ինձ, որդուս համար հետագայում վատ կլինի, իսկ այսպես ես կորցնում եմ նրան…
