Ամուսինս ասաց, որ գիրացել եմ, լավ կլիներ հետևեմ սննդակարգիս ու մի քիչ նիհարեմ․ Ի պատասխան դրան այնպիսի անակնկալ
արեցի, որ չմոռանա ամբողջ կյանքում․․․Կինը գեղեցիկ է ցանկացած տարիքում, բայց միայն այն դեպքում, եթե նա ինքն իրեն խնա-
մում է: Սա հենց այն հատկությունն է, որով կանայք տարբերվում են տղամարդկանցից:
Կինս գեղեցկուհի էր, բայց հարսանիքից հետո գիրացել է: Նա սիրում է երեկոյան հեռուստացույց դիտելիս ուտել: Ես այլևս չեմ կարո-
ղանում նրան գրկեմ և բարձրացնեմ` նա շատ ծանր է: Դեմքն այժմ այնքան էլ գեղեցիկ չէ, իսկ բոլոր հագուստները փոքրացել են նրա
վրա:Ինքն էլ է անհանգստանում, իսկ ես լռում էի:
Հղիացավ: Ծննդաբերեցեց. Այս ամբողջ ընթացքում գիրացավ 20 կիլոգրամով: Նա սկսեց իմ կողքին երևալ որպես մայր, այլ ոչ թե որ-
պես իմ կին:Կրկին լռեցի, քանի որ սիրում եմ նրան, բայց զուտ ֆիզիոլոգիական առումով կորցրել եմ հետաքրքրությունս նրա նկատ-
մամբ:Նա այլևս գայթակղիչ չէ:Ես սովորական տղամարդ եմ և կարծում եմ,որ իրեն էլ է դադարել դուր գալ իր կազմվածքը:Համբույր-
ները, գրկախառնություններն ավելի հազվադեպ են դարձել: Ես արդեն ոչինչ չեմ ուզում, ի դեպ նա նույնպես:

Անցավ 5 տարի: Երեխան մեծացավ, իսկ նրա քաշը դեռ նույնն է: Նրա հասակը 160սմ․ է,իսկ քաշը — 88 կգ:Սկսեց բողոքել ինձանից,
որ ես ուշադիր չէմ իր հանդեպ,այլևս ռոմանտիկ չեմ,որ ես անձամբ նրա համար ոչինչ չեմ անում, որ չեմ սիրում նրան:Սերն ու գեղեց-
կությունն անբաժան են: Ես չեմ զգում այն, ինչ նախկինում էր: Նա դադարել է գեղեցիկ լինել, և ինքն էլ է դա հասկանում:
Եվ ի վերջո, նա չի աշխատում, ես եմ պահում մեր ընտանիքը: Նա հնարավորություն ունի նիհարելու: Ես ակնարկում եմ, նույնիսկ մի
անգամ նրան տարել եմ լողավազան: Եթե լինի ցանկություն, կկարողանա նիհարել նույնիսկ չորս պատերի ներսում՝ վարժություննե-
րի և դիետայի շնորհիվ։Հերթական անգամ, երբ նա նորից ասաց, թե որքան անուշադիր եմ իր նկատմամբ,ես չկարողացա դիմադրել:
-Իսկ դու ուշադի՞ր ես: Նայիր, թե ինչպիսին ես, դու ավելորդ քաշ ես ձեռք բերել: Դու ինքդ էլ քեզ չես սիրում, բայց պահանջում ես, որ
ուրիշները սիրեն քեզ:Ո՜չ,ես սիրում եմ քեզ որպես անձ:Բայց քո գեղեցիկ կազմվածքի հետ գնացել է նաև իմ իսկական սերը:Հոգ տար
քո մասին,և ես կաջակցեմ քեզ, եթե ցանկանում ես,ես քեզ հետ միասին կպահեմ դիետա, միասին կգնանք մարզասրահ:Ուզու՞մ ես…
Այո, սա շատ նուրբ թեմա է: Բայց նա ինձ է մեղադրում ամեն ինչում: Երիտասարդ աղջիկ է,բայց ոչինչ չի ցանկանում անել, որպեսզի
գրավիչ տեսք ունենա, իսկ ինձանից պահանջում է սիրել: Սերը չի կարելի պահանջել: Եվ ամուսնությունը հիմք չէ տղամարդուց որո-
շակի զգացմունքներ պահանջելու համար: Դրան միայն կարելի է արժանանալ, և նա դա կարող էր անել:

Իսկ հիմա փորձում է ամուսնալուծվել: Ես բացատրեցի, որ ես դա չեմ ցանկանում, որ ես իր հետ կլինեմ, կսատարեմ և կօգնեմ նրան,
բայց իրականում ես ճիշտ եմ: Ես չեմ վիրավորել, ես ոչ մի խոսք չեմ ասել հղիությունից առաջ, բայց ծննդաբերությունից հետո երկար
ժամանակ է անցել: Նա ինքն է սկանդալներ սկսում, իսկ պատճառն իմ մեջ չէ` այլ նրա։
Ես ինձ պահպանում եմ: Երբեմն դուրս եմ գալիս վազքի, ձգումներ եմ կատարում, միշտ կոկիկ եմ: Արտաքին տեսքը շատ կարևոր է:
Եվ նա, ով ասում է ո՜չ,խաբում է:Ամեն դեպքում,կնոջ գեղեցկությունը կարևոր է,քանի որ առաջի հերթի դա իրեն է պետք:Ես անկեղծ
էի: Ինչու՞ է նա այդպես վարվում ինձ հետ: Ես կարոտել եմ նրան …
