Օրեր առաջ հարևանուհիս եկել էր մեր տուն ձեթ խնդրելու․ Նրա գնալուց հետո պայուսակիս մեջ տարօրինակ հոտով խոտ հայտնա-
բերեցի․․․Լրիվ ինձ կորցրել էի։Տեղի ունեցածից հետո շփոթության մեջ էի․․․Ես բավականին հաճելի, լավ ու հավասարակշռված մարդ
եմ։ Միշտ փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել և չվիճել։ Հնարավորության դեպքում միշտ օգնում եմ։

Այսօր մեր տուն էր եկել հարևանուհիս, որ մի քիչ ձեթ խնդրի։Մենք մի կես ժամ նստեցինք, խոսեցինք։Դե էլ ինչպես առանց դրա։ Ինչ-
պես և բոլոր կանայք, մենք էլ ենք սիրում այդ գործը։Նրա գնալուց հետո սկսեցի զբաղվել տան գործերով։ Երբ մաքրում էի կոշիկների
դարակը, նկատեցի պայուսակս։ Հանկարծ տեսա, որ դրա մեջ ինչ-որ տարօրինակ բան կա։ Շատ լարվեցի․ պայուսակիս մեջ անհաս-
կանալի խոտով փոքր տոպրակ կար։
Ես վստահ էի, որ այն թողել է հարևանուհիս և դա մտադրված է արել։Ինձ հավաքեցի և որոշեցի բացել տոպրակը։ Հոտ քաշեցի․ նը-
ման էր կանաչ թեյի։ Վերցրեցի այն ու վազեցի «հանցագործ» հարևանուհուս տուն։ Ես այնպես էի գոռում ու բարկանում, քիչ էր մը-
նում ձայնս կտրվեր։

Հարևանուհիս սկսեց բացատրել, որ դա սովորական խոտաբույս է, որն օգնում է ազատվել հազից։ Այն իրեն տվել էր քույրը, հավա-
քել է իր հողամասից։ Հարևանուհիս պատմեց, որ երբ եկել էր մեր տուն՝ ձեթ ուզելու, պատահաբար է մոռացել։ Խոտաբույսը ոչ թե
ինձ համար էր նախատեսված, այլ իր։Ես մի կերպ հանգստացա ու եկա տուն, բայց տեղի ունեցածից հետո որոշեցի, որ այլևս չեմ
շփվի նրա հետ։ Նյարդերս ավելի թանկ են։
