Վերջերս մետրոյում 2 տղաների խոսակցությունը լսեցի․․․Ամաչում եմ, որ ես էլ, հայ նրանք էլ
Երեկ մետրոյում պատահաբար լսեցի երկու երիտասարդների խոսակցություն, երկուսն էլ մոտ 25 տարեկան էին: Շատ մարդ կար
վագոնում, ակամա լսում էի՝ ինչ են խոսում:Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նրանցից մեկին զանգ եկավ.
-Անի՞ն էր, — հարցրեց մեկը:
-Չէ, էլի նա:

-Մա՞յրդ, — հարցրեց ընկերը:
-Հա, զզվացրել է արդեն: Հորիցս էլ եմ հոգնել:
-Հանգստացիր, ծնողներդ են, պետք չէ այդպես:
-Զզվացնում են, նրանք ինձ ՊԵՏՔ ՉԵՆ: Այդ կինը պիտի անպ այման իմանա, թե ես ուր եմ գնում, երբ եմ գալու: Թող ինձ հետ գործ
չունենան: Ինձ ոչ ոք պետք չէ, ինձ հիմա միայն ծառաներ են պետք, բայց դրանց համար գո ւմար չունեմ, ստիպված ծնողներիս հետ
եմ ապրում, — ծիծաղելով ասաց երիտասարդը:

-Դու հո հիմա՞ր չես, դու լավ մայր ունես,- ընկերն ինձանից շատ էր զարմացած:
-Լա՞վն է, բա ինչի է այդքան գրում և զանգում, ի՞նչ է ուզում ինձանից:
-Դու տխմար ես…
Այդ պահին հասա իմ կայան, դուրս եկա վագոնից, չգիտեմ, հետո ինչպես ավարտվեց խոսակցությունը:Ահա այսպիսի երիտասարդ-
ներ են լինում:Ծնողները, բնականաբար, նույնպես տարբեր են լինում, բայց այդ տարիքում նստել նրանց վզին, գումար վերցնել և
ծառա համարել, կարծում եմ, անընդունելի է…
