Հայրը նա չէ, ումից ծնվում է երեխան․․․Աղջիկս անծանոթ տղամարդուն «հայրիկ» անվանեց
Պատմությունը մեր խմբագրություն ուղարկեց Նինան, ով ցանկանում էր կիսել իր երջանկությունը: Չնայած նրան, որ քիչ դժվարու-
թյուններ չեն եղել նրա կյանքում… «Ես ամուս նուցս բաժանվել եմ, երբ դուստրս 5 տար եկան էր: Բանն այն է, որ այսպես կոչված
հայրիկը ձեռք բարձրացրեց նախ ինձ, հետո մեր երեխայի վրա: Ասում էր, որ մեզ դաստիարակում է: Չգիտեմ, ինձ թվում էր՝ նա ինձ
ու դստերս պարզապես ատում էր:
Եվ այսպես, եկավ մի պահ, որ ես չդիմացա դրան: Բարեբախտաբար, մենք ապրում էինք իմ ծնողների բնակարանում: Հետևաբար,
իմ «կողակից»-ն աշխատանքից տուն եկավ այն հրաշալի պահին, երբ դռան մոտ դրված էր նրա ճամպրուկը՝ բոլոր իրերով:Իհա՛րկե,
նա փորձեց թակել դռները, բղավեց, սպառնաց: Արդյունքում, հարևանները զանգահարեցին համապատասխան մարմիններին: Նա
այլևս չերևաց իմ դռան շեմին: Ես նրան խնդրեցի հրաժարվել աղջկանից, ինչը և նա արեց:

Բայց ես հիմա դրա մասին չէ, որ ուզում եմ պատմել: Սա առաջաբանն էր, իսկ այժմ՝ ըստ էության…Ես ունեի մի ընկեր, ով ինձ օգ-
նում էր ծանր իրավիճակներում: Իմ հանդեպ նրա սիրո մասին երբեք չեմ կասկածել: Վլադիմիրն ուղղակի դժվար պահերին մեզ օգ-
նում էր: Երբ իմացավ, որ ես վռնդել եմ ամուսնուս և դատարան դիմել ամուսնալուծության հայցով, անմիջապես խոստովանեց իր
սերը և ամուսնության առաջարկ արեց ինձ: Ես խոստ ացա մտածել, քանի որ գաղափար չունեի, թե ինչպես եմ նույն հարկի տակ
ապրելու մեկ ուրիշի հետ` որպես ամուսիններ:
Միևնույն է, Վլադիմիրը գալիս էր մեզ մոտ և օգնում, որքան կարող էր: Կա՛մ մթերք էր բերում, կա՛մ տանը տղամարդու գործերն ա-
նում: Այսպես անցավ վեց ամիս, ես դեռ չէի համաձայնվել ամուսնանալ նրա հետ, մինչև տեղի չունեցավ մի նուրբ իրավիճակ:Մի գե-
ղեցիկ երեկո Վլադիմիրը մնաց մեզ մոտ: Ես աղջկաս և նրա հետ պելմենի պատրաստեցինք, հետո կերանք և զրուցեցինք: Այսպիսով,
ժամանակը ձգվեց: Հետո Վլադիմիրը պատրաստվում էր հեռանալ.
«Ես պետք է գնամ: Վաղը շուտ պետք է արթնանամ՝ աշխատանքի գնալու համար, բայց երեկոյան էլի կգամ ձեզ մոտ»:Մենք նրան
ուղեկցեցինք մինչև դուռը: Վլադիմիրը համբուրեց իմ փոքրիկին և դուրս եկավ: Ես ուզում էի փակել դուռը: Հանկարծ աղջիկս վա-
զեց, բացեց դուռը և բղավեց.«Հայրի՜կ, հայրի՜կ, մի՛ հեռացիր: Ես սիրում եմ քեզ»:
Վլադը հետ եկավ, ձեռքերի մեջ առավ դստերս, ամուր գրկեց և լաց եղավ: Սրանք ուրախության արցունքներ էին: Ինչպես ես հետա-
գայում իմացա, նա երազում էր լսել այդ խոսքերն իմ երեխայից:Այնուհետև իջեցրեց նրան, շրջվեց դեպի ինձ և ասաց.

«Միգուցե օրինականացնե՞նք մեր հարաբերությունները: Իմ կարծիքով՝ ինձ արդեն ընդունել է քո ընտանիքի մի մասը: Մնում է միայն
քո խոսքը»:
Ինչպե՞ս կարող էի դիմադրել: Չէ՞ որ աղջիկս լավ էր վերաբերում նրան: Եվ նույն օրը ես ասացի երկար սպասվածը. «Այո»:Այժմ ես և
ամուսինս արդեն 36 տարի ամուսնացած ենք: Մենք ունենք երկու դուստր, մեկ թոռնուհի և երկու ծոռ: Ամուսինս, որին ես սիրում եմ
կյանքիցս առավել, իմ կյանքում երբեք ոչ մի բանի համար ինձ չի նախատել և արժանապատվորեն մեծացրել է երկու դուստրերին:
Ավագ դուստրս գիտի մեր ողջ պատմությունը,չի դատապարտում և շատ է սիրում հայրիկին,ով նրան կյանքի տոմս է տվել»:Կցան-
կանայի դիմել բոլոր կանանց, ովքեր դժբախտ են ամուսնության մեջ.
Փախե՛ք նման ամուսիններից, մի՛ փչացրեք Ձեր կյանքը, քանի որ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել, քան հիմա: Միայն Ձեր առջև
նպատակ դրեք: Հավատացե՛ք ինձ, եթե երեխան տարաձայնություն է տեսնում ընտանիքում, ապագայում նա չի ներելու ծնողներին՝
իրենց խեղաթյուրված ճակատագրի համար:
