Հազիվ եմ հասցնում խնամել 4 ամսական որդուս, սակայն ամուսինս ստիպում է, որ աշխատանք գտնեմ և աշխատեմ տան պայմաններում․․․Չգիտեմ ինչ անեմ

Հազիվ եմ հասցնում խնամել 4 ամսական որդուս, սակայն ամուսինս ստիպում է, որ աշխատանք գտնեմ և աշխատեմ տան պայման-
ներում․․․Չգիտեմ ինչ անեմ։Ես երիտա սարդ մայրիկ եմ, որդիս ընդամենը 4 ամսական է: Այս ամիսների ընթա ցքում ամեն բան լավ
էր: Սակայն վերջերս ամուսինս սկսեց ամեն կերպ հասկացնել, որ արդեն աշխատանքի դուրս գալու ժամանակն է: Իսկ օրեր առաջ
նա ուղիղ ասաց այդ մասին:

Ամուսինս շատ է փոխվել երեխայի ծնվելուց հետո: Ես նրան փորձում եմ բացատրել, որ այսքան վաղ տարիքում երեխան պիտի մայ-
րիկի հետ լինի, բայց նա չի հասկանում: Ասում է,որ երկու տատիկները հերթով կպահեն իրենց թոռանը:Ես նրան անվերջ փաստարկ-
ներ եմ ներկայացնում, փորձում ապացուցել, որ երեխային պետք է կերակրել, ժամանակ հատկացնել նրան,չեմ կարող հիմա ամբողջ
օրն անցկացնել աշխատավայրում:

Իսկ ես դեռ նորմալ վիճակում չեմ, օրգանիզմս չի վերականգնվել ծննդաբերությունից հետո: Հետո ամո ւսինս մտածեց ու ավելի հան-
ճա-րեղ միտք առաջարկեց. ասաց, որ պիտի մի նոր բան սովորեմ ու աշխատեմ տանից: Այդ դեպքում կստացվի և երեխայով զբաղ-
վել, և գումար վաստակել:

Չէի ասի, որ վատ ենք ապրում, համենայն դեպս ոչ մի բանի պակաս չունենք: Քիչ է, որ մեր որդուն եմ պահում, տան գործերն եմ ա-
նում, դեռ մի բան էլ պիտի աշխատե՞մ: Ու այն դեպքում, երբ ստիպված եմ լինելու խեղճ երեխային ամբողջ օրը տանել-բերել տատիկ-
ների տուն:

Դա լուրջ սթրես է և ինձ, և երեխայիս համար:Հիմա փորձում եմ հասկանալ, թե որն է ավելի ճիշտ: Գուցե սխալ եմ անում, և իսկա-
պես ես էլ պիտի գումար բերեմ… Բայց ախր դա շատ դժվար կլինի ինձ համար…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика