Իմ կարծիքով ընտանիքս փլուզվել է, ցանկանում եմ բաժանվել, բայց շրջապատում կարծում են, որ մենք պետք է հաշտվենք․․․Չգի-
տեմ ինչ անեմԱրդեն 5 տարի է, ինչ ամուսնացած եմ: Մեծ սեր չկար, կար համակ րանք, և ինձ գրա վում էր նրա նյութական կայու-
նությունը: Առաջին անգամ ամուսինս ձայնն ինձ վրա բարձրացրեց հոր ներկայությամբ: Պատճառը փոքրիկ մանրուք էր: Այնուհետև
առանց պատճառի բղավում էր ինձ վրա:

Բայց ժամանակի ընթացքում փորձում էր հարթել իրավիճակը, քանի որ արցունքներս նրան վրդով եցնում էին:Մեկ տարի անց ես
հղիացա, բայց նա այլևս ուշադրություն չէր դարձնում ինձ, իսկ հինգ ամիս անց իմաց ա, որ ամուսինս թմրանյութ է օգտագործում:
Նա երդվեց, որ դա այլևս չի կրկնվի, հավատացի նրան:
Նրա ընտանիքի կողմից ոչ մի աջակցություն չկար, քանի որ նրա ծնողները փորձում էին ամեն կերպ խնդիրները ծածկել:Մեկ տարի
անց, իմ ցանկությամբ, ես կրկին հղիացա: Ամուսինս սկսեց խմել և ավելի հաճախ էր կռվելով ինձ հետ: Ծննդատնից դուրս գրվելուց
մեկ շաբաթ անց նա ասաց, որ ցանկանում է ամուսնալուծվել, այդ պահին ես հստակ հասկացա, որ նա ատում է ինձ:

Վեց ամվա մեջ երկու անգամ նա հեռացավ,հիմա մենք ապրում ենք առանձին,նա համարյա չի շփվում երեխաների հետ:Ես վաղուց
եմ որոշել, որ չեմ ուզում նման կյանք ո՛չ ինձ համար, ո՛չ էլ երեխ աներիս: Բայց իմ բոլոր ծանոթները կարծում են, որ ես ան պայման
պետք է փրկեմ ընտանիքս: Ասում են` իբր ոչինչ չկա, որ ես եմ ամեն բան հորինում և գլխավորն այն է, որ նա նա սիրում է երեխանե-
րին: Բայց ես ցավք չեմ տեսնում այդ սերը:
