Թողել են փոքրիկին ինձ վրա ու հեռացել․․․Նրանց թեթևամտության պատճառով փոքրիկը առանց ծնողների է մնացել։Երեխային թո-
ղել են իմ հույսին և հեռացել…բայց մի՞թե կարելի է այդպես վարվել փոքրիկի հետ․Նելլին միշտ էլ թեթևամիտ է եղել,բայց հույս ունեի,
որ երեխայի ծնունդից հետո նա կփոխվի: Նա ամեն ամիս ինչ-որ ճանապարհորդությունների և էքսկուրսիաների էր գնում, որոնցից
մեկի ժամանակ էլ ծանոթացավ Էդգարի հետ:

Երիտասարդները շուտով ամուսնացան, և միասին շարուն ակեցին ճանապարհորդո ւթյունները: Նելլին հղիու թյան ժամանակ չփո-
խեց ապրե լակերպը և հրաժարվեց հերթական ճամփոր դությունից միայն այն ժամ անակ, երբ 7 ամսական էր հղիությունը և նրան
թույլ չտվեցին ինքնաթիռ նստել: Էդգարը միայնակ մեկնեց Հնդկաստան, ինչը շատ բարկացրեց Նելլիին:Չնայած այդ ամենին, ես ան-
չափ երջանիկ էի, որ տատիկ եմ դառնալու:

2 ամիս անց ծնվեց երեխան, անփորձ մայրիկը որոշեց, որ արհեստական կաթնախառնուրդով է կերակրելու երեխային, նույնիսկ սկ-
սեց դայակ փնտրել, բայց ես, բնակ անաբար, թույլ չտվեցի: Ես ինքս ամեն օր գնում էի նրանց տուն և խնամում փոքրիկին: 8 ամիս
առաջ էլ աղջիկս և Էդգարը Թայլանդում աշխատելու լավ առաջարկ ստացան: Նրանք ինձ ասացի, որ ընդամենը 1 ամսով է, սակայն
Էդգարն այնտեղ պատահաբար լավ գնով տուն գտավ և գնեց այն:

Նելլին ասաց, որ շուտով կգա երեխայի հետևից, սակայն արդեն մի քանի ամիս է չեն գալիս, իսկ երեխայի հետ միայն հեռախոսով են
շփվում:Գումար ուղարկում են, ինձ ու փոքրիկին բավականացնում է, երեխան երջանկությամբ է լցնում օրս, բայց ես հասկանում եմ,
որ փոքրիկին ծնողներ են պետք: Ցավում եմ, որ երեխան այդքան անպատասխանատու հայր և մայր ունի…
