Երիտասարդ կինը միշտ ծիծաղում էր հարևանուհու վրա ասելով, որ կեղտոտ լվացք է ամեն օր կախում պարանից․ Ամուսնու ընդա-
մենը մի խոսքը ընդմիշտ փակեց նրա բերանը․․․
Այսօր ես ձեզ մի անսովոր պատմություն կպատմեմ, որում մի կին ծաղրում էր ուրիշների գործերը ՝ հավատալով, որ նրանք սխալ են
ապրում ՝ չնկատելով, թե ինչ է կատարվում իր քթի տակ: Այնուամենայնիվ, ինչպես և շա տերը, այնպես էլ ես՝ չգիտեմ, թե այն իսկա-
պես եղել է, թե՞ դա պարզապես գեղարվեստական մի պատմություն է,բայց գլխավորը ոչ թե դա է, այլ այն իմաստը, որը մեզանից յու-
րաքանչյուրը պետք է հասկանա այդ պատմությունն իմանալուց հետո.

Սամանտան և Ջորջը բավականին շուտ ամուսնացան: Նրանց սերը մաքուր էր, ուստի նրանք իմաստ չէին տեսնում հետաձգել հար-
սանիքը, քանի որ հավատում էին, որ նրանք պարզապես իրար համար են ծնված:Սկզբում նրանք ապրում էին իրենց հայրենի Մոն-
տանայում, բայց մի քանի տարի անց Ջորջին առաջարկեցին լավ պաշտոն Կալիֆո ռնիայում: Խորհրդակցելուց հետո նրանք որոշե-
ցին, որ հիմարություն է հրաժարվել նման առաջարկից և հեռան կարից և, իհարկե, համաձ այնեցին, որ պետք է տեղափոխվեն այն-
տեղ:
Ժամանակի ընթացքում Ջորջը հասկանում է, որ Սամանտան շատ է փնովում իրենց շրջապատող մարդկանց, այդպիսով բարձրաց-
նելով իր ինքնագնահատականը։ Ամուսինն ասում էր, որ չի կարելի այդպես խոսել ուրիշների մասին։ Մի անգամ իրենց կողքի տանը
տեղափոխվում է մի զույգ, որոնք շատ էին սիրում միմյանց։ Սամա նտան գտավ մի բան,որի վրա կարելի էր փնթփնթալ։

Նա Ջորջին ասաց, որ նրանք չեն կարողանում նորմալ լվացք անել և որ իրենց կախված լվացքը ընդհանրապես մաքուր չէ։ Մի օր նը-
րանք արթնանում են և կինն ասում է ամուսնուն, որ այսօր նրանց լվացքը մաքուր է, ինչին ամուսինը պատասխանում է՝
-Այո սիրելիս, որովհետև այսօր առավոտյան ես լվացել եմ մեր պատուհանները, դրա համար էլ նրանց լվացքը մաքուր է երևում․․․Այ-
սօրվանից ի վեր ամեն օր էլ նրանց լվացքը մաքուր կերևա))) Այդ օրվանից սկսած կինը էլ երբեք չքննադատեց ուրիշներին։
