Ես ու ամուսինս համատեղ ապրել ենք 35 տարի, իսկ հիմա բաժանվում ենք․․․Ես արդեն 62 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 68

Ես ու ամուսինս համատեղ ապրել ենք 35 տարի, իսկ հիմա բաժանվում ենք․․․Ես արդեն 62 տարե կան եմ, իսկ ամուսինս՝ 68։Ես ու ամուսինս միասին ապրել ենք 35 տարի: Ունենք 3 երեխա, երեքն էլ մեծացել են, ամեն մեկն իր կյանքը ունի, ու մենք արդեն մի քանի տարի է մնացել ենք երկո ւսով:

Վերջին Նոր տարին մենք միասին էինք, իսկ հունվարի 1-ին ամուսինս ասաց, որ ուզում է գնալ գյուղ՝ ծնողների տունը կարգի բերե-լու: Ես էլ ասացի, որ իր գործն է, ինչ ուզում է թող անի:Վերա դարձավ 1 շաբ աթից ու հայ տնեց, որ ուզում է ամուսնալուծվել: Պարզ-վեց, համացանցով իրեն գրել է գյուղից մի կին, նրա առաջին սերը…

Ամուսինս էլ առիթը բաց չի թողել ու շտապել է նրան տեսնելու: 1 շաբաթ մնացել է ոչ թե ծնողների, այլ հենց այդ կնոջ տանը:Այդ կինը այրի է արդեն մի քանի տարի, երեխաներ չունի:Իսկ ինչու՞ չպիտի ուզի իրենով անել ամուսնուս: Ասել է՝ ամեն ինչ թող, արի ինձ մոտ, ես քեզ կբուժեմ:

Նշեմ, որ նա արդեն մի քանի տարի բարձր ճնշում ունի, ես նրան թույլ չեմ տալիս ծխել, խմել, հատուկ սնունդ եմ պատրաստում, իսկ այդ կինն ասել է, որ այդ ամ ենը կապ չունի, կա րող է անել՝ ինչ ուզում է:Եվ ահա ամուսինս պահան ջում է, որ գնանք Զագս, օրինա-կան բաժանվենք: Ես դեռ հակաճառում եմ, չեմ համաձյնվում:

Իսկ օրեր առաջ իմացա, որ ամուսինս դատարան է դիմել ու ամուսնալուծություն խնդրել:Հիմա սպասում եմ դատին…Ամուսինս շատ վատ է վարվում իմ հանդեպ, ես նման բանի արժանի չէի: Բայց ինչպե՞ս անվանեմ այդ 67 տարեկան «հրաշագործին», ով ամուսնուս պոկում-տանում է ընտանիքից, նրան բուժելու խոստումներ տալիս, ասում, որ ծխի ու խմի՝ առանց հետևանքների մասին մտածելու

Ամուսինս կուրորեն հավատում է նրան:Հիմարություն…Ամուսնուս փորձում էի ուշքի բերել,սակայն նա ինձ ասաց, որ մենք հարևան-ների պես ենք ապրում, իսկ այնտեղ նա ունի ավելին:Ահա և ավարտվեց իմ ընտանեկան կյանքը՝ 35 տարի անց… Դժվար է 62 տարե-կանում միայնակ մնալը: Ինձ թվում էր, որ մենք մի ամբողջություն ենք դարձել, բայց ինչպես պարզվեց՝ սխալվում էի…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика