Գրիշայի հետ իմ ամուսնո ւթյունն ուսան ողական տարիներին էր: Իմ առաջին և միակ հարաբերությունները:Սկս եցինք հան դիպել
երրորդ կուրսից` նա ֆիզիկոս էր, ես՝ բանասեր: Ֆիզիկոսն ու քնարերգուն՝ Գրիշան և Մարիշը: Նա շատ քնքուշ և ռոմանտիկ էր, հոգ
էր տանում իմ մասին,բարձրանում էր հանրակացարանի պատուհանից,երբ կողմնակի մարդկանց այցելության ժամանակն ավարտ-
վում էր:
Համալսարանն ավարտելուց հետո մենք ամուսնացանք, և մեկ տարի անց ծնվեց մեր որ դին. ամեն ինչ ըստ սովե տական լավագույն
ավանդույթների: 3 տարի անց ծնվեց մեր դուստրը, և Գրիշան կտրուկ փոխվեց:Դրանից որոշ ժամա նակ առաջ նա փոխել էր աշխա-
տատեղը, և մենք տեղափոխվել էինք, ես մտածում էի, որ նա ճնշվում է կյանքի մեծ փոփոխո ւթյունների պատ ճառով. այլևս չէր օգ-
նում երեխաների և տան գործերում, հաճախ էր ուշանում և խմում:
Նախկինում էլ տրամադրության փոփոխու թյուններ եղել են, բայց վատ ժամանակա հատվածներն այն քան ծանր չէին, որքան այս
մեկը:

-Քո գործն է երեխաներին խնամես և աղբը ինքդ թափես, — կոպիտ պատաս խանում էր ամո ւսինս՝ ինձ օգնելու խնդրանքին:
Մոտ վեց ամիս ընդհանրապես չէինք խոսում իրար հետ. Գրիշան կա՛մ զայրացած էր, կա՛մ ագրեսիվ, կա՛մ հարբած: Գիշերն էր տուն
գալիս, որտեղ էր և ում հետ՝ ես արդեն չէի հարցնում:Մտերիմ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չկար.ես զզվել էի, ինձ համար
վիրավորական և անտանելի ծանր էր նրա կողքին գտնվելը:
Փորձում էի ավելի հաճախ հիշել հին Գրիշային և հուսով էի,որ նա կփոխվի:Բայց դա այդպես չէր:Ես ապուր էի պատրաստում, տղաս
կոնստրուկտոր էր հավաքում, փոքրիկս նոր-նոր էր քնել, երբ Գրիշան ասես թռավ տուն:
-Ինչքա՜ն եմ հոգնել բոլորիցդ: Դու և այս փսլնքոտ երեխաները, — բղավում էր Գրիշան՝ ջարդելով դարակը:
-Իմ կյանքում մեկ ուրիշը կա, և կյանքը շատ ավելի հետաքր քիր է, քան դուք:

Բղավում էր, վիրավորում, ինչեր էր ասում, ամեն ինչ չեմ կարող հիշել: Ես գրկ եցի երեխաներին և փախա փողոց: Առաջին բանը, որ
ես արեցի` նրա ծնողներին կանչելն էր:
-Չփորձես ոստիկանություն զանգահարել, — հրա մայեց սկեսուրս, — ես հիմա հոր հետ կգամ:
Իրո՛ք, նրանք ավելի արագ եկան, քան կժամանեին ոստիկանները: Նրանք իրենց հետ տա րան Գրիշային: Դրան ից հետո ես շատ հե-
տաքրքիր բաներ իմացա:Թերևս առավել զարմանալին, որ կարող ես իմանալ մի մարդու մասին, որի հետ ընդհանուր առմամբ ապրել
ես շուրջ 10 տարի, այն է,որ նա ունի երկբևեռ աֆեկտիվ խանգարում՝ հաստատված բժիշկների կողմից և, առհասարակ, առանձնա-
հատուկ հոգեկան խնդիրներ մանկուց:
Պարզապես ծնողներն ու նա զգուշությամբ դա թաքցրել են: Ամուսնուս բուժում էին մասնավոր կլինիկաներում: Բայց ինչպե՞ս կարող
էի այդքան տարի ապրել մի մարդու հետ և չնկատել դա: Ես այդ ժամա նակ չհասկացա, և հիմա էլ չեմ հա սկանում: Ինչպես հասկա-
նում եք, ես գաղափար էլ չունեի սիրուհու գոյության մասին:

Ես աշխատանք ստա ցա, բնակ արան վարձեցի: Բախտս բերեց, որ երեխա ներին մանկապարտեզ ընդունեցին: Ուժերս վերագտա,
արագ կողմնորոշվեցի և այս ծանր իրավիճակում ինձ չկորցրեցի, թե ինչպես, ես նո ւյնպես չեմ հաս կանում:Հետո, իհա՛րկե, երկար
ժամանակ վեր էի լուծում, չհասկանալով, թե ինչ պես կարող եմ այդքան սխալ վել այդ մարդու հարցում, լացում էի: Ուշքի գալու հա-
մար ինձնից պահանջվեց մոտ մեկ տարի:
Իսկ ամուսնուս նրա ծնողները բուժեցին, և նա նորից աշխատանքի անցավ:Շուտով մենք բաժանվեցինք, և նա անմիջապես գտավ
մեկ ուրիշին (ի դեպ, ոչ նա, ում հետ դավաճանել էր ինձ): Տեղի ունեցածից հետո նրանց ընտանիքը նույնիսկ ինձ մեղադրում էր, որ
այդպիսի ծանր պահին լքել եմ Գրիշային …
