90-ականներին էր․ Ես ու ընկերուհիս այգում զբոսնելիս մոտ 6 տարեկան մի տղայի բռնեցինք, ով ցանկանում էր մեզանից սնունդ գողանալ․․․

90-ականներին էր․ Ես ու ընկերուհիս այգում զբոսնելիս մոտ 6 տարեկան մի տղայի բռնե ցինք, ով ցանկ անում էր մեզանից սնունդ
գողանալ․․․Սա եղել է 90-ականների վերջին: Ընկերուհիս՝ Սվետկան և ես 26 տարեկան էինք: Ամուսինս գնացել էր գործուղման, իսկ
Սվետան նոր էր բաժանվել իր ընկերոջից: Պարզ է, որ նա ընկճված էր. Ոչ ընտանիք, ոչ երեխա,ոչ ապագա:Նայեցի Սվետային և որո-
շեցի նրան դուրս հանել տնից: Կգնենք բուրգեր, կնստենք այգում նստարանին և կզրուցենք:

Ես համոզեցի, և մենք գնացինք։ Ինչ-որ պահի նա սկսեց լաց լինել,«Ես կյանք չունեմ, ես ոչ ոքի պետք չեմ»:Ես գրկեցի նրան, մխիթա-
րեցի, ասացի, որ ամեն բան լավ կլինի: Եվ հետո հանկարծ տեսա, նրա հետևում կանգնած մի տղա երեխայի՝ մոտ վեց տարեկան:Նա
փորձում էր բուրգերը վերցնել նստարանից: Ես բղավեցի. <<Հեյ գող, հապա դիր տեղը>>: Նա գնաց թփերի մոտ, բայց ես երեք քայլով
բռնեցի նրա օձիքից: Ես նրան թափահարելով բղավում էի. «Դու անպիտան, տար ինձ քո տուն, ես անձամբ ծնողներիդ կպատմեմ քո
արարքի մասին»:

Նա քայլեց, անցավ փողոցը մատով ցույց տալով ասաց․հասանք։Նրա մատը պարզորեն ուղված էր ինչ-որ լքված տան նկուղային պա-
տուհանի վրա, և դրա մեջ երևում է երկու-երեք տարեկան երեխայի մռայլ դեմք: Տեսնելով տղային ՝ փոքրիկ աղջիկը ժպտաց և բա-
րակ ձայնով ասաց.«Սիասիա, իմ Սիասիան եկավ»:Անսպասելի իրավիճակից ես թույլ տվեցի,որ գողը գնա, նա անմիջապես, նապաս-
տակի պես, շտապեց դեպի պատուհանը, բուրգերը հանձնեց երեխային, իսկ նա, քաղցած կատվի պես, միանգամից ատամները խը-
րեց հացի մեջ։

Պարզվեց, որ մեր գողը՝ Սաշան մի քանի շաբաթ ապրում էր նկուղում ՝ քրոջ ՝ Մաշայի հետ: Հայրը բանտարկված էր, մայրը ՝ հարբե-
ցող, անհետացել էր ինչ-որ տեղ ՝ կողպելով հյուրասենյակը, որտեղ նրանք ապրում էին: Տղան փորձել էր հարևան ներից օգնություն
խնդրել, բայց նրանք մերժել են փոքրիկներին, նրանք չէին ցանկանում երեխաների հետ ապաստան և սնունդ կիսել: Այսպիսով, Սա-
շան ապաստան գտավ նկուղում: Եվ ուտելիք էր ձեռք բերում հնարավորության սահմաններում. Վերցնում էր մնացորդներ, երբեմն էլ
գողանում: Եվ նա ամենալավ կտորը բերում էր քրոջը, քանի որ նա փոքրիկ է:

Որքան էի ես ամաչում: Իսկ ընկերուհիս ինչ-որ տեղ անսպասելիորեն ուրախացավ սկսեց հետաքրքրվել նրանցով, և ի վերջո նրանց
տարավ իր տուն:Մի քանի ամիս մենք փնտրում էինք Մաշայի և Սաշայի մորը, այնուհետև մենք ստիպված էինք վճարել նրան հսկա-
յական գումար երեխաներից հրաժարվելու համար: Որից հետո նրանք պաշտոնապես դարձան Սվետայի երեխաները։

Մեկ տարի անց ընկերուհիս ամուսնացավ և երեխաները հայր ունեցան, իսկ հետո եղբայր՝ Ալեքսը։Այժմ Սաշան և Մաշան մեծացել
են։ Տղան դարձել է զինվորական, իր հայրիկի պես, իսկ աղջիկն արդեն ավարտում է համալսարանը։Սվետան միշտ ասում է, որ ինքն
աշխարհի ամենաերջանիկ մայրիկն է ու կինը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика