Օրեր առաջ մի սարսափելի տեսարանի ականատես եղա․․․Ուղղակի խնդրում եմ, մի ծեծեք Ձեր երեխաներին
Երեկ Մոսկվա-Երևան չվերթով վերադառնում էի տուն: 8-9 տարեկան տղան թղթե բաժակով եռման ջուր թափեց ոտքերին: Նա այն-
քան ուժեղ գոռաց, որ բոլոր մարդիկ վեր թռան տեղերից:Վազելով եկան ուղեկցորդուհիները,օգնություն էին առաջարկում, բոլոր կա-
նայք իրենց պայուսկաներից ինչ-որ քսուքներ էին բերում:Իսկ փոքր տղան գոռում էր և խնդրում.

—Հայրիկ, հայրիկ, խնդրում եմ, չծեծես ինձ, խնդրում եմ, չհարվածես…Երեխան կարծես չէր զգում այրվածքի ցավը, նա գիտեր, որ
հետո ավելի վատ է լինելու…գիտեր, դրա համար էլ վախենում էր: Գիտեր, որ իրեն պիտի ծեծեն: Նրա համար, որ ջուրը թափել էր իր
վրա և այրվել: Երեխայի ձայնի մեջ այնքան վախ և սարսափ կար…
Ես 4 երեխաների մայր եմ, և չկարողացա զսպել արցունքներս:Ավելի վատ տեսարան չէի տեսել կյանքումս. փոքրիկ նիհար տղա, ա-
ռանց տաբատի, բարակ ոտքերին մեծ կարմիր հետքեր, իսկ կողքին նստած է ակնոցավոր հայրը և գոռում.

—Ես քեզ ասում էի, որ զգույշ լինես, ասում էի, զգուշացնում:Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին:Երբեք:Մի հարվածեք, եթե նույ-
նիսկ նրանք ինչ-որ վատ բան են արել, եթե նույնիսկ երկո ւս են ստացել կամ հաց չեն կերել: Առա վել ևս մի ծեծեք, եթե անզգուշութ-
յամբ իրենք իրենց ցավ են պատճառել:
Երեխաները՝ սեր են:Ցանկացած երեխա, նույնիսկ ամենաբարդ երեխան՝ ամենածանր բնավորությամբ, սեր է: Ձեր մեջ ուժ գտեք, ե-
ղեք պաշտպան, զրուցակից, այլ ոչ թե հակառակորդ: Արեք դա հանուն ձեզ և ձեր երեխայի:
