Օրեր առաջ գնացել էի եկեղեցի մոմ վառելու․ Այն, ինչի ականատես եղա մուտքի դռների դիմաց, ինձ ուղղակի շոկի ենթարկեց․․․
Մտքերով սկսեցի խոսել արարչի հետ։ Խոսեցի-խոսեցի, վեր կացա ու որո շեցի գնալ եկե ղեցի և շնորհակալո ւթյունս հայտնել հենց տեղում։ Գնացի․․․Ողջ ճանապարը անցա մեկ շնչով, ուժ հավաքած, ոգևորված ՝ մտքումս կրկնելով, թե ինչի համար պետք է շնորհակալությունս հայտնեմ, որ հանկարծ չմո ռանամ ու տրվեմ անիմաստ խնդրանքներին։
Աշակերտի նման մտքո ւմս կրկնելով, թե ինչ պետք է ասեմ, ինքս էլ չզգացի՝ ինչպես հասա եկե ղեցու բակ։ Մարդաշատ էր։ Ուրա-խացա։ Ազգը Աստծուն հավատում է, եկել է աղոթելու, խնդրելու, և գուցե այսքան մարդկանց մեջ կգտնվի գոնե ևս մեկը, ով ինձ նման եկել է շնորհակալություն հայտնելու, մտածեցի ես։Գնացի, պատն անցա ու․․․․ Առաջին բանը, որ եկեղեցու դռների մոտ առ-ջևս դուրս եկավ, դագաղն էր։
Վայ, Աստված ջան, կարկամեցի։ Հիմա ի՞նչ անեմ, մտնեմ նե՞րս, թե՞ շրջվեմ գնամ տուն՝ էդպես էլ շնորհակալությունս չհայտնելով։ Կանգնել նայում եմ սև դագաղին ու չգիտեմ՝ ինչից է, բայց շունչս կտրվում է։Լավ, մտածեցի, մտնեմ, մոմ գնեմ, շուտ վառեմ ու գը-նամ տուն, վերջին հաշվով՝ դռնից հետ չեն դառնում (չեմ հիշում՝ ումից եմ լսել):

Մտա, գլուխս կախ 2 մոմ գնեցի, ինչպես միշտ,ու չարություն արած երեխայի նման փնտրեցի վառելու տեղը։Դժվարությամբ գտա, բայց գտա։ Ողջ եկեղեցին ձևափոխել էին, դե բնական է,հանգո ւցյալի դին մեջ տեղում էր դրված, շուրջը հարազատները։ Անդա-դար մտքումս ինքս ինձ ասում էի՝ չնայես, չնայես, էլի կվատանաս, կնեղվես, բայց ինձ հենց ասում են՝ չնայես (կապ չունի՝ ով), ես նայում եմ, համառ եմ էլի։ Նայեցի․․․․․
Մոմերը վառեցի ու դուրս եկա՝ մոռանալով ողջ ճանապարհի անգիր արածս։ Համարյա վազելով լքեցի եկեղեցու տարածքը։Հասա տուն ու․․․Հիմա գուցե սխալ ընկալվեմ, բայց ինչքանո՞վ է ճիշտ եկեղեցում նման արարողություններ անցկացնելը։Չէ, եկեք բացա-տրեք, որ հասկանամ։ Գուցե ինձ նման մեկն էլ այսօր որոշում է եկեղեցի գնալ իր երեխայի հետ և․․․
Գոյություն ունեն սգո արարողության հատուկ սրահներ, գոյություն ունեն հազար ու մի նման ծառայություներ։ Որքանո՞վ է ճիշտ, մարդը եկեղեցի գնալուց ամեն անգամ իրեն ու երեխային հոգե բանորեն տրամադրի, որ հնա րավոր է՝ մեկի պապիկը մահացած լինի, ու էդ եկեղեցում լինի պապիկի անկենդան մարմինը, չնեղվես։
Իսկապես վատ ու աննկարագրելի ծանրացած եկա տուն,թեթևանալու փոխարեն։ Այլ բան է,երբ մտածված գնում ես թաղում կամ հոգեհանգստի (չնայած միշտ վատանում եմ), այլ բան է, երբ մտածված գնում ես եկեղեցի՝աղոթելու։Չցանկանալով ոչ ոքի նեղաց-նել՝ պիտի ասեմ՝ սիրելինե՛րս, ցավում եմ, վատանում ու կիսում, բայց կան հատուկ սգո սրահներ, հատուկ ծառայություններով և թերևս համեմատելիորեն մատչելի։
Ավելի պատշաճ չէ՞ նման սրահների ծառայությունից օգտվելը:Ինձ նման շատերը այսօր ունեցան նմանատիպ սթրես հակառակը զգալու փոխարեն։ Գուցե մտածեք նախքան եկեղեցում նման արարողություններ անցկացնելը, որովհետև սա էն դեպքն է, որ բո-լորիս դուռը գալու է, ու մի օր էլ դուք ինձ նման եկեղեցու բակում սթրեսից կկորեք բառիս բուն իմաստով։
Հ․Գ․ Հազար ներողություն գրառմանս համար, բայց սա իսկապես խնդիր է։
Հ․Հ․Գ․ Ուշ ժամին գրելը մտածված է։
