Օրեր առաջ բացեցին տարեց մորս կտակը․ Արցունքներս զսպելով՝ մի կերպ կարդացի մինչև վերջ, բայց․․․Մինչև օրս չեմ կարողանում նրան ներել

Օրեր առաջ բացեցին տարեց մորս կտակը․ Արցունքներս զսպելով՝ մի կերպ կարդացի մինչև վերջ, բայց․․․Մինչև օրս չեմ կարո-ղանում նրան ներել

Մայրիկս արդեն շատ մեծ է տարիքով, գրեթե անօգնական։ Դրա համար էլ հաճախ եմ գնում նրան այցելության։ Մի քանի ամիս առաջ, երբ հերթական անգամ եկա նրա մոտ, սովորականի պես ուտելիք պատրաստեցի, մաքրություն արեցի, լվացք միացրեցի։ Եվ պատահաբար նկատեցի, որ սեղանին ինչ-որ անծանոթ թուղթ է դրված։

Չկարողանալով զսպել հետաքրքրասիրությունս՝ բացեցի այն․ պարզվեց՝ մորս գրած կտակն է։Մայրիկս միշտ նույն հոգատարութ-յամբ ու ուշադրությամբ է վերաբերվել ինձ ու քրոջս։ Երբեք մտքովս չէր անցնի, որ նա կարող է չգրել իմ անունը կտակի մեջ։ Այն օրը, երբ ես կարդացի այն, անկախ իմ կամքից վիճեցի մորս հետ։

Չնայած, հիմա ես հասկանում եմ, որ մայրս ինձ ոչ մի վատ բան չէր կամենում, բայց մեկ է, չեմ կարողանում նրան ներել։Ինձ հա-մար անհասկանալի պատճառներով մայրիկս որոշեց թողնել ամեն ինչ կրտսեր դստերը, իսկ ինձ՝ ոչինչ։Հանգիստ հարցրեցի մորս, թե ինչու է նման բան արել, իսկ նա պատասպանեց, որ Անահիտը ծանր կյանքով է ապրում, իսկ ես ամեն ինչ ունեմ։

Իսկապես, ես ստացել եմ բարձրագույն կրթություն, լավ աշխատանք ունեմ, ամուսինս էլ վատ չի վաստակում։ Քրոջս բախտը անձնական կյանքում չի բերել։ Բանն այն է, որ նա ամուսնացավ 18 տարեկանում, գլուխը կրոցրել էր սիրահարվածությունից։ Երեխա ունեցավ, բայց ժամանակի հետ ամուսինն ու նրա ընտանիքը ցույց տվեցին իրենց իրական դեմքը, ու քույրս ստիպված եղավ որդու հետ միասին վերադառնալ մեր մայրիկի տուն։

Ու քանի որ քույրս կրթություն չի ստացել, չի կարողանում նորմալ աշխատանք գտնել, եթե անկեղծ, կարծում եմ, որ ցանկություն էլ չունի։Դեպքից մի քանի օր անց զանգեց մայրս ու խնդրեց գնալ իր տուն։Նա ցույց տվեց նոր կտակը, ասաց, որ փոխել է, ու որո-շել է տունն էլ, զարդերն ու հավաքած գումարն էլ հավասար կիսել մեր միջև։ Ցավալին այն է, որ միևնույնն է, հոգումս ինչ-որ բան է կոտրվել։ Այսինքն, եթե ես չտեսնեի կտակը, այդպես էլ կմնար։

Այսինքն մայրիկիս թվում է, որ եթե տան կեսը իմը լինի, պիտի քրոջս դուրս հանեմ ու թույլ տամ, որ ինքն ու երեխան մուրացկան-ներ դառնան։ Բայց ես ընդունակ չեմ նման բանի։Երբ քույրիկս իմացավ այս ամենի մասին, երդվեց, որ ոչինչ չգիտեր կտակի մա-սին։ Ասաց, որ եթե նույն իսկ ամեն ինչ իրեն մնար, նա կկիսեր ինձ մեր մոր ժառան գությունը, երբեք իրենով չէր անի։Հիմա փոր-ձում եմ առաջվա պես վերաբերվել մայրիկիս, բայց ինչ-որ տհաճ նստվածք կա, որ չի թողնում անել դա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика