Սկեսուրս շփոթել էր հեռախոսահամարը և ընկերուհու փոխարեն զանգել էր ինձ․ Ձևացրի, թե իր ընկերուհին եմ․ Այնպիսի բա-ներ լսեցի իմ հասցեին, որ․․․
Մոտ 1 ամիս առաջ էր, ամուս նուս հետ նոր էինք վերադա րձել տուն. նրա ծնողներին հյուր էինք գնացել: Երեկոն անցել էր սովո-րականի պես. նստեցինք, սուրճ խմե ցինք, եկանք տուն: Ինձ թվում էր, որ բոլորը գոհ են, ամեն ինչ լավ է անցել, սկե սուրս շատ ուրախ ժպտում էր, կատակում:
Արդեն կես տարի ամուսնացած ենք, և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ տհաճ խոսակցություն սկեսուրիս հետ չի եղել, մեր ընտան իքում էլ ամեն ինչ լավ է: Ամուսինս շինարա րության ոլորտում է աշխատում, ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլիկլի նկայում եմ աշխատում, և այնքան էլ շատ չեմ վաս տակում: Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատաս խանա-տվությունն ամուսնուս վրա է:
Այդ օրը եկանք տուն, հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի, երևի ինչ-որ բան ենք այնտեղ մոռացել, զանգել է, որ զգուշացնի:Հանկարծ լսեցի.
-Արմինե, Արմինե…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…
Իսկ ես Լուսինեն եմ, և այդ պահին չկարողացա զսպել հետաքրքրասիրությունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այնքան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:

-Այ քեզ հարս: Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևացնում է, իբր աշխա տում է, բայց գումար չունի: Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնայած, հիմա լավ ֆիգուրա ունի, բայց որ մի երե խա ունենա, այնքան կգիրանա, որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գիրա նալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը: Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետա քրքիր մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում…
Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամուսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.
-Ոչինչ, ձևացրու, իբր ոչինչ չի եղել: Երբ երեխա ներ ունենաս, կհասկանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո որդուն ոչ ոք արժանի չէ:
Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպա-նել սկեսուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տալիս:
