Սկեսուրս ինձ երբեք չի սիրել, ինչ էլ անեմ, նրա սրտով չէ․ Մտածում էի, որ հղիանամ ամեն ինչ կփոխվի, բայց ավելի վատ դարձավ․․․

Սկեսուրս ինձ երբեք չի սիրել, ինչ էլ անեմ, նրա սրտով չէ․ Մտածում էի, որ հղիանամ ամեն ինչ կփոխվի, բայց ավելի վատ դար-ձավ․․․

2 տարի առաջ ամուսնացել եմ իմ սիրելի տղամարդու հետ: Արամի հետ ծանոթացել էինք համալսարանում և սիրահարվել առա-ջին հայացքից: Հանդիպեցինք 2 տարի և ավարտելուց հետո ամուսնացանք:Սկեսուրս ինձ երբեք չի սիրել, հիմա էլ չի սիրում: Ինչ էլ անեմ, նրա սրտով չէ: Լավ չեմ արդուկում, տունը կեղտոտ է, փոշոտ է, ընթրիքը համեղ չէ: Իսկ կարևորն այն է, որ ես ԱՐԺԱՆԻ ՉԵՄ ՆՐԱ ՈՐԴՈՒՆ:

Երբ հղիացա, կարծում էի, որ ամեն ինչ կփոխվի: Փոխվեց, բայց շատ կարճ ժամ անակով: Որդուս ծնելուց հետո ամեն ինչ դար-ձավ նույնը: Բայց եթե այն ժամանակ սկեսուրս դժգոհ էր միայն իմ արածներից, հիմա այդ ամենին ավելացան նաև արտաքինիս վերաբերյալ դժգոհությունները: Բնական է, որ քաշս ավելացել է հղիության ժամանակ, սակայն սկեսուրս ամեն հարմար առիթին ինձ հիշեցնում է դրա մասին:

-Այսպես գեղջուկի նման ես…ամոթ է, կարգի բեր քեզ…- սա եմ լսում ամեն օր:

Ամուսնուս բոլորովին չի հուզում իմ քաշը, նո ւյնիսկ ասում է, որ իրեն այս պես ավելի շատ եմ դուրս գալիս: Իսկ երբ նրան ուզում եմ գանգատվել, պատմել, թե ինչպես է ինձ վիրավորում իր մայրը, չի ուզում հավաալ:Այդ խորամանկ կինը ցույց է տալիս իրական դեմքը միայն այն ժամանակ, երբ տանը երկուսով ենք:

Ցավալի է, շատ ցավալի…Հիմա պիտի ուրախանայի, վայելեի փոքրիկիս ներկայությունն իմ կյանքում, բայց դրա փոխարեն ամեն օր արտասվում եմ…հոգիս շատ է ցավում, չեմ կարողանում տեղս գտնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика