Սիրելի սկեսուր,որդուդ վերադարձնում եմ Քեզ․․․Սա վաղուց պիտի ասեի։Հարգելի սկեսուր,շնորհակալ եմ, որ ունեցել եք ձեր որդուն,
որն ինձ է բաժին հասել: Ես նայում էի ընկերուհիներիս, ովքեր երջանիկ էին ամուսնացած լինելով, ու ինքս էլ ուզում էի մատանի կրել
ու սիրելի ամուսին ունենալ:Ես երազում էի, թե ինչպես ենք միասին ծով գնալու, ամառանոց գնելու, վերանորոգելու:
Եվ ահա ճակատագիրը ծանոթացնում է ինձ ու ձեր որդուն: Ես տեսնում էի, թե նա ինչպես է հարգում ու սիրում իր մորը,դրա համար
էլ վստահ էի, որ հանդիպել եմ մեծահոգի տղամարդու: Ես սավառնում էի երջանկությունից ու կարծում, որ երազանքներս կիրակա-
նանան: Ընտանիք, երեխաներ, սիրելի տղամարդ՝ սա էր այն երջանկությունը, որի մասին երազել եմ:

Այո, ձեր որդին առանձնանում է աշխատասիրությամբ, բարի է ու հոգատար, բայց միայն մի կնոջ համար, ու դա, բնավ, ես չեմ:Դուք
ձեր որդուն մանկուց սովորեցրել եք,որ նա Ձեզ համար պիտի լինի «սպասարկող անձնակազմ» ու հենց կանչեք, շտապի ձեզ օգնութ-
յան: Կոտրվել է դարակի դուռը, խցանվել է լվացարանը, դեղեր է պետք գնել… զանգ ու նորից զանգ: Ու ձեր մտքով երբեք չի անցել,
որ ժամանակն է ձոր որդուն թույլ տալ ազատ ապրել:Դուք մի օր ձեզ չզսպեցիք ու վրդովված ասացիք.
—Ո՞նց ես համարձակվում ամուսնուդ խնդրել, որ քեզ տանի ծնողներիդ տուն: Ոչինչ, որ նա այսօր ինձ պիտի շուկա տաներ: Մայրիկը
միշտ պիտի առաջին տեղում լինի: Ի՞նչ ծնողների տուն, եթե ես օգնության կարիք ունեմ: Երեխա կունենաս, կհասկանաս:

Բարեբախտաբար, ամեն ինչ շատ ավելի շուտ հասկացա:Նա միշտ վազում էր ձեզ մոտ առաջին իսկ զանգից հետո՝ մոռանալով իմ
մասին: Նա անգամ հաշվի չէր առնում, թե ինչ եղանակ է. բուք, փոթորիկ, անձրև… Նա անտեսում էր ինձ՝ հանուն ձեր շահերի:Մի օր
ես այս ամենին կողքից նայեցի ու գիտակցեցի ամեն ինչ: Դա տեղի ունեցավ, երբ զանգեցիք նրան ու ասացիք, որ մխիթարվելու կա-
րիք ունեք:
Նա կիսատ թողեց ֆիլմը, որը մենք միասին դիտում էինք, ու եկավ ձեր տուն: Ես հենց այդ օրը հասկացա, որ նրա կյանքում միայն մի
կին կա. իր մայրը:Ես անգամ ուրախ եմ, որ աշխատավայրում լուրջ խնդիրներ ունեցա,ու երբ ինձ պետք էր ամուսնուս աջակցությու-
նը, չստացա: Դա էլ բացեց իմ աչքերը:Ես հասկացա, որ չեմ ուզում ապրել մի տղամարդու կողքին, որ իր մորը բոլորից ու ամեն ինչից
վեր է դասում: Թող իմ ամուսինը չլինի անթերի, կարևորը, որ ես ինձ իր կողքին պետքական զգամ:

Եվ վերջինը, շնորհակալ եմ, որ դուք նպաստեցիք մեր ամուսնալուծությանը: Եթե դա ավելի ուշ անեիք, գուցե ես չհանդիպեի իմ իրա-
կան սիրուն: Իսկ հիմա ես իսկապես երջանիկ եմ, ու ունեմ որդի՝ իսկական տղամարդուց, այլ ոչ թե ձեր հնազանդ ծառայից: Չէ, ես
չարացած չեմ ոչ մեկիդ հանդեպ: Ողջունեք ձեր որդուն, հավանաբար նա հիմա նստած է ձեր կողքին: Ես նրան երջանկություն եմ
մաղթում: Բոլորս էլ արժանի ենք դրան:Լավ մնացեք: Սա մեր վերջին կոնտակտն էր:
Ձեր նախկին հարս:
