Ուշ երեկոյան ամուսինս եկավ տուն և համբուրեց ինձ․ Իսկ ես նայեցի նրա աչքերին և հարցրեցի․․․Այդ համբույրը մեր ամուսնա-լուծության պատճառ դարձավ։
Շաբաթ օր էր, հանգստյան օր, բայց ամուսինս աշխատանքի էր: Ես ու աղջիկս որոշեցինք մեզ համար փոքրիկ տոն կազմակեր-պել. շրջել խանութներով, սրճարան գնալ:Այգիում հայացքս սևեռվեց հեռվում կանգնած սիրահար զույգի վրա. գեղեցիկ շիկահեր աղջիկ էր, շատ երկար մազերով և նուրբ կազմվածքով, իսկ կողքի տղամարդու հագին նկատեցի վերնաշապիկ…նույն վերնաշա-պիկից, որ անցյալ շաբաթ ամուսնուս էի նվիրել:

Սիրտս սկսեց արագ զարկել. ես ճանաչեցի նրան, ամուսինս էր, ուրիշ կնոջ հետ էր գրկախառնված, միասին պաղպաղակ էին ուտում…Ամբողջ կյանքս անցավ աչքիս առաջ. ես 16 տարեկան էի, նա՝ 18: Մինչ ամուսնանալը հանդիպել ենք 6 տարի, դրանից հետո հազարավոր խնդիրներ ենք հաղթահարել: Չենք բաժանվել նույնիսկ այն ժամանակ, երբ երկուսս էլ աշխատանք չունեինք, վարձով էինք ապրում:
Միասին հասել ենք այն ամենին, ինչ հիմա ունենք. սեփական տուն, մեքենա, և ի վերջո,մեր 6 ամյա աղջիկը…Ուշ երեկոյան եկավ տուն և համբուրեց ինձ: Իսկ ես ուղղակի նայեցի նրա աչքերին և հարցրեցի.
-Ինչու՞:

Նա զարմացած նայեց ինձ, հետո մի պահ մտածեց, և ասաց.
-Չգիտեմ:
Հաջորդ օրը հավաքեցի իմ ու դստերս իրերը և հեռացա: Առջևում մեզ սպասում է ամուսնալուծություն և ունեցվածքի բաժանում, նաև նոր կյանք սկսելու փորձեր…
