Մտերիմ ընկերուհիս նեղացել է ինձանից մի անհեթեթության պատճառով․ Պարզվում է․․․

Մտերիմ ընկերուհիս նեղացել է ինձանից մի անհեթեթո ւթյան պատճառով․ Պարզվում է․․․Երեկ զանգեց ընկերուհիս և ասաց, որ դրսում է, և եթե կարող եմ, դուրս գամ, միասին զբոսնենք: Ես էլ ասացի, որ տանը մենակ եմ: Ամո ւսինս գնացել էր ընկերոջ տուն, երեխային էլ հետն էր տարել: Ընկերո ւհուս առաջարկեցի գալ մեր տուն, որ հանգիստ նստենք, խոսենք:

Հենց նա եկավ, մի անգամից կանչեցի սեղանի մոտ: Այդ օրն արդեն պատրաստել էի ընթրիքը՝ հնդկաձավար և տապակած հավի միս: Սուրճի հետ կոնֆետ հյուրասիրեցի: Հնդկաձավարից ընկերուհիս կտրականապես հրաժարվեց, ասաց, որ կարող էի մի նոր-մալ բան պատրաստել: Ես ինձ այնքան անհարմար զգացի:

Սկզբո ւմ ուզո ւմ էի արդարանլ, բայց հետո մտածեցի. ինչու՞ պիտի ինչ-որ հատո ւկ բան պատրաստեի, կարող էի առհասարակ չհրավիրել մեր տո ւն:Ես չցանկացա նրա հետ վիճել դրա պատճառով, ոչինչ չասացի: Բայց տհաճ նստվածք մնաց: Ես չէի մտա- ծում, որ կարող եմ նման բանի համար նկատղություն ստանալ:

Կարծում եմ, դա կապված է նրա հետ, որ մենք սովոր ենք, որ հյուրերի առաջ սուփրա-սեղան են բացում: Հաջորդ անգամ, երբ նա գալու լինի մեր տուն, կզգուշացնեմ, թե ինչ եմ պատրաստել, իսկ եթե ոչ մի հարմար սնունդ չլինի, պարզապես կասեմ, որ սուրճ ենք խմելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика