Մի օր ծնողներիս մահճակալի տակից մի տուփ սնիկերս գտա․․․Երբեք չեմ մոռանա այդ չարաբաստիկ օրը

Մի օր ծնողներիս մահճակալի տակից մի տուփ սնիկերս գտա․․․Երբեք չեմ մոռանա այդ չարաբաստիկ օրը։

Այս պատմությունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին, այդ ժամ անակ 7 տարեկան էի: Հիշում եմ, որ «Սնիկերս», «Մարս» և նմանատիպ այլ կոնֆետները նոր էին դուրս եկել վաճառքի:Որքան էինք ուրախանում, երբ աշխատավարձի օրը հայրիկս տուն էր վերադառնում և մեզ տալիս երկար սպասված կոնֆետը:

Մի օր էլ, Ամանորից 2 օր առաջ, ծնողներիս մահճակալի տակից պատահաբար մի մեծ տուփով սնիկերս գտա: Աստված իմ, աչքե-րիս առաջ ամեն ինչ սևացավ…Ամբողջ օրը էլ ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել:Երեկոյան ծնող ներս գնացին իրենց ընկերների տուն, իսկ ես անցա գործի:

Մահճակալի տակից հանեցի տուփը և սկսեցի ուտել՝ հենց հատակին նստած 9-երորդն արդեն մի կերպ էի ուտում:Այդ գիշեր քիչ էր մնում մահանայի սրտխառնոցից: Բարձրացավ տաքությունս, իսկ առավոտյան ինձ տեղափոխեցին ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ դիմավորցի Նոր տարին:

Դրանից հետո էլ տանել չեմ կարող անում սնիկերսի համը, նո ւյնիսկ հոտը զզվանք է առաջացնում, այն ինձ մոտ ասոցացվում է հիվանդանոցի պալատի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика