Մի օր զոքանչս ինձ խնդրեց իր հետ ամառանոց գնալ․ Այդ օրվանից ինքս ինձ երդվեցի, որ ոտքս այլևս այնտեղ չի լինի, բայց․․․Մի օր մայիս ամսին զոքանչս ասաց․
-Անդրանիկ, չես գա՞ ինձ հետ ամառանոց, օգնես մի քիչ։Գնալ ես չէի ուզում, բայց մերժել չէի կարող։1,5 ժամ գը-նացքի մեջ, հետո 1 ժամ ավտո բուսով, ևս 30 րոպե էլ ոտ քով քայլելու ճանապարհ անցանք։ Պարզվեց, որ այս-պես կոչված «ամառանոցը» կիսափլուզված տնակ է, բառիս բուն իմաստով՝ աղբից պատրաստված․ անհասկա-նալի արկղերից, ստվարաթղթերից, ֆաներաներից։

Ամբողջ օրը ես հող էի փորում կիսաջարդած թիակով և լսում էի, թե որտեղ է զոքանչս պատրաստվում խնձորե-նի տնկել, իսկ որտեղ մանուշակներ ու վարդեր ցանել։ Ես մտովի անիծում էի այդ ծառերը, այդ զզվ ելի բալենին․Ուշ երեկոյան ես վերադարձա քաղաք ու ասացի կնոջս․
-Այլևս երբեք ոտք չեմ դնի ձեր ամառանոց։Անցավ 25 տարի։ Ես շրջեցի ողջ աշխարհը, բայց հիմա առաջին հնա-րավորության դեպ քում վազո ւմ եմ այնտեղ՝ 1,5 ժամ գնացքով, բայց կա յարանից արդեն տաքսի եմ նստում, պայմանները բարելավել են։

Այդ հողամասում մեծացան երեխաներս։ Մենք այնտեղ նոր տուն կառուցեցինք, իսկ ես էլ արդեն ուրախությամբ եմ հող փորում ու ինչ-որ բան ցանում։Զոքա նչիս տնկած խնձո րենու տակ մեծ սեղան է դրված, մեր բոլորի սիր-ված վայրն է։

Ես ու կինս հաճախ ենք նստում ծառի տակ, սուրճ խմում ու խոսում։Ամռանը, երբ քաղաքում շոգից հնարավոր չէ շնչել, ես կանգնում եմ հողամասի թփերի հովի տակ, նայում եմ երկնքին ու մտածում․
-Այս ինչ երջանկ ություն է։Աշխարհ ում ավելի լավ տեղ չկա:
