Մի քանի օր առաջ երեկոյան կողքի շենքի խաղահրապարակում 2 երեխաների տեսանք… Նրանք առանց մեծերի ուղեկցության էին։
Մի քանի օր առաջ երեկոյան որդուս հետ գնացինք կողքի շենքի խաղհրապարակ: Այնտեղ լավ ճոճարաններ և սղարաններ կան, բա-
ցի այդ միշտ շատ երեխաներ են հավաքվում, ու բոլորը միասին խաղում են: Տղաս իր հետ կենդանիների մասին գիրք վերցրեց տա-
նից, ու զարմանալի չէ, որ բոլորը հավաքվել էին մեր շուրջ:

Հանկարծ մոտ 2 տարեկան երեխայի լաց լսեցինք: Բոլորս սկսեցինք նայել, թե մեծերից ով է մոտենալու նրան, բայց ի զարմանս մեզ՝
նրա մոտ վազեց մոտ 6-7 տարեկան մի աղջնակ ու սկսեց հանգստացնել քրոջը:Պարզեցինք, որ երեխաներին այստեղ բերել է նրանց
մայրը, ավագ դստերը ասել, որ հետևի քրոջը ու հրամայել է խելոք խաղալ: Ինքն էլ գնացել է անհայտ ուղղությամբ:

Այսինքն մայրը փոքր երեխայի համար պատասխանատվությունը գցել է մյուս իր երեխայի ուսերին:Որոշեցի սպասել նրանց մորը:
Արդեն բոլոր երեխաները տուն էին գնացել, իսկ ես լինելով 3 երեխաների հայր՝ չէի կարող փոքրիկներին միայնակ թողնել դրսում:
Ինքներդ էլ հասկանում եք, որ ինչ ասես կարող է պատահել: Մինչ սպասում էինք, մեծ աղջիկը պատմեց, որ իրենք հաճախ են այս-
պես զբոսնում:
Պատմեց, որ մի քանի անգամ վազել է ճանապարհի մոտ, որ տեսնի՝ մայրը երևում է թե ոչ, իսկ փոքրն էլ հետևից է գնացել:Երևի ար-
դեն ժամը 10-ն էր, երբ հեռվում մի երիտասարդ կին երևաց: Նա կանչեց դստերը: Ավագ գույրը բռնեց փոքրի ձեռքը, ու նրանք միա-
սին վազեցին մոր մոտ: Ի դեպ, կինը ևս մի երեխա ուներ, որը մանկասայլակի մեջ քնած էր: Բարեբախտաբար, գոնե նրան էր իր մոտ պահել:

Որոշել եմ. եթե հաջորդ անգամ էլ տեսնեմ այդ երեխաներին միայնակ խաղալիս, զանգելու եմ ոստիկանություն, դիմելու եմ խնամա-
կալության եւ հոգաբարձության մարմիններին, բայց թույլ չեմ տա, որ անմեղ փոքրիկներին որևէ մի վատ բան պատահի:Ի դեպ, ըստ
վիճակագրության, 50 անհետացած երեխաներից 5-ին չի հաջողվում գտնել:
