Մի քանի օր առաջ աշխատանքից տուն վերադառնալիս մի դեպքի ականատես եղա․ Ինձ համար հանգիստ նստած էի, երբ նկա-տեցի, որ բոլորը քայլում են դեպի հետնամաս․․․Ավտոբուսը մոտեցավ կանգառին և ես տեսնելով, որ ավտոբուսում շատ ուղևոր-ներ չկան ուրախացա: Չեմ սիրում, երբ ավտոբուսը լեփ-լեցուն է լինում: Բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ականջակալ-ներս դրեցի ու սկսեցի լսել իմ սիրած երգը:
Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, բոլորը շտապում են հետևամաս: Ականջակալներս հանեցի ու հասկացա թե ինչ է տեղի ունենում:Ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած, նրա դեմքից զգացվում էր, որ սարսափելի ցավերի մեջ է: Մի տարեց կին շոյում էր նրա գլուխը: Հղի կինը ցավից գալարվում էր, և ասես շուրջը ոչինչ չէր նկատում; Հանկարծ նրա նստա-րանի տակ արյան հետքեր երևացին:

-Հաջորդ կանգառը ծննդատուն;
Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը, չնայած, որ դա նրա երթուղուց դուրս էր:Ավտոբուսի մեջ գտնվողներս շատ լարված էինք, նստատեղի տակ արյան հետքը գնալով մեծանում էր:Վարորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և արագ կնոջը գրկելով վազեցրեց ներս:
Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, որոնեցի ամուսնու հեռախոսահամարը և զանգահարեցի ու ամուսնուն պատմեցինք կատարվածը:5 րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվան-դանոցի բակ, նա արագ իջամ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս:
Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանաչում, հարազատի նման անհամբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն:Որոշ ժամանակ անց, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.

-Ծնվեց, որդիս, ծնվեց:
Մենք բոլորս գրկախառնվեցինք, շնորհավորեցինք նորաթուխ հայրիկին: Նորածնի հայրը ձեռքը մեկնեց ավտոբուսի վարորդին և ասաց.
-Շնորհակալ եմ եղբայր, եթե շտապ չհասցնեիր, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կարող էր պատահել: Մինչև այսօր ես չէի որոշել ինչ անունով եմ կոչելու որդուս, բայց հիմա հաստատ գիտեմ: Ես նրան կկոչեմ քո անունով:
