Մի գեղեցկուհու տխուր պատմություն, ով իր հարսանիքի օրը չի ամուսնանա, որովհետև․․․Սա պիտի կարդան բոլորը։Կիսվում ենք
մի աղջկա տխուր պատմությամբ, ով այնքան էր երազում ամուսնանալ սիրելի տղամարդու հետ:Պատմությունը հիմնված է իրական
դեպքերի վրա:
-Այս օրը պիտի լիներ կյանքիս լավագույն օրերից մեկը: Ես պիտի ամուսնանայի լավագույն տղամարդու հետ:

Պիտի արթնանայի, հագնեի հարսանեկան զգեստս, ուղեվորվեի եկեղեցի, որտեղ սպասելու էր երազանքներիս ասպետը, ում գտել եմ
իրական կյանքում:Այսօր մենք մեր հարազատների ու ընկերների ներկայությամբ պիտի երդվեինք սիրել միմյանց մինչև կյանքի վերջ:
Այսօր պիտի լիներ հենց այն օրը, որի մասին երազել եմ մանկուց:

Այսօր պիտի դառնայի քո կինը:…բայց ես արթնացա կոտրված սրտով: Ու նույն կերպ էլ արթնանում եմ վերջին մի քանի ամիսների
ընթացքում… նորից ու նորից նույնը…Այսօր հայրիկս ինձ չի ուղեկցի խորանի մոտ:

Ես այսօր չեմ տեսնի քո դեմքը:Չեմ տեսնի քո դեմքի արտահայտությունը,երբ նայես ինձ՝ հարսանեկան զգեստ հագած:Ես չեմ ամուս-
նանա սիրելիիս հետ… Չեմ դառնա նրա կինը…

Ու դա այն պատճառով, որ ոմն մեկը արեց իր ընտրությունը ու մեկընդմիշտ փոխեց իմ կյանքը:Նա ուղղակի որոշեց կանգ չառնել ան-
ցումի մոտ:Նա չկագնեց անգամ երբ նկատեց, որ փեսացուս անցնում է ճանապարհը: Նրան թվում էր, թե կհասցնի ավելի շուտ անց-
նել, քան իմ փեսացուն, բայց, ավաղ, սխալվեց…

Խնդրում եմ, լավ մտորեք ձեր յուրաքանչյուր որոշման շուրջ, քանի որ ձեր ամեն մի քայլը կարող է փոխել ինչ-որ մեկի ճակատագիրը:
Եթե այն մոտոցիկլավարը կանգ առներ, ես ու Ռենդին կամուսնանայինք, ու ես այսքան չէի գրի…
