Մի բազմազավակ կին է լինում, շատ է հոգնում է տրտնջում․ Ընտանիքը շատ աղքատ է ապրում․․․Ուսանելի առակը պետք է իմանա յուրաքանչյուրը

Մի բազմազավակ կին է լինում, շատ է հոգնում է տրտնջում․ Ընտանիքը շատ աղքատ է ապրում․․․Ուսանելի առակը պետք է իմանա յուրաքանչյուրը։Այս առակը շատ կանանց կօգնի հասկանալ, թե ինչ պես լինել եր ջանիկ, հանգս տացած և չբարկանալ երեխաների վրա:Մի ընտանի-քում կային շատ երեխաներ և մեծ ֆինան սական դժվարություններ:

Խեղճ կինը ստիպված էր առավոտից գիշեր, գրեթե 24 ժամ աշ-խատել՝ եփել, լվանալ, մաքրել, երեխաներին ճլոտի տալ, բարկանալ ու անվերջ գանգատվել կյանքից:Սակայն օրերից մի օր նա ուժասպառ եղած գնաց իմաստուն ծերունու մոտ, որ խորհուրդ հարցնի. ինչպե՞ս երեխաների համար լավ մայրիկ լինել:Տուն վերադառնալիս կինն ընկել էր մտքերի մեջ: Այդ օրվ անից նա կարծես այլ մարդ դարձավ: Գումար տանը չավելա-ցավ, երեխաներն էլ ավելի խելոք ու լսող չէին դարձել:

Բայց մայրիկն այլևս չէր գոռում, չէր բարկանում, հաճախ ժպտում էր ու շոյում երեխաներին: Շաբաթական 1 անգամ նա գնում էր շուկա, իսկ տուն վերադառնալով՝ փակվում սենյակում:Երեխաներին տանջում էր հետաքրքրասիրությունը. տեսնես մայրիկն ինչ է անում: Մի օր նրանք չդիմացան ու խախտեցին մոր խոսքը՝ ի վերջո բացելով սենյակի դուռը: Ու տեսան, որ մայրիկը թեյ է խմում ու կոնֆետ ուտում:

-Մայրիկ, ինչպե՞ս կարող էիր… առանց մեզ կոնֆետ ես ուտում…

-Երեխաներ, լուռ: Ես ձեզ համար բարի մայրիկ եմ պատրաստում:

Այնպես որ, հիշեք. որպեսզի ուրիշներին նվիրեք ինքներդ ձեզ, անհրաժեշտ է նախապատրաստվել: Որպեսզի երեխաներն ու ամու-սինը երջանիկ լինեն, նախ և առաջ պիտի երջանիկ լինի մայրիկը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика