Մի՞թե ես եմ նրանց լույս աշխարհ բերել ու դաստիարակել, անտարբերությունն էլ չափ ու սահման պետք է ունենա․․․
Իրական պատմո ւթյուն, որը տեղի է ունեցել 80-ական ներին։ Պատ մել է մայրիկս, փոխան ցում եմ նրա խոսքերից։Մի կին կար, ուներ 4 որդի։ Սակայն ստաց վեց այնպես, որ ծանր հիվանդ ությունը խլեց նրա ամո ւսնուն, և խեղճը մնաց մեն-միայ նակ՝ իր 4 երեխաների հետ միասին, երբ ավագն ընդամենը 11 տարեկան էր։Կյանքի օրոք հայրը աշխատում էր ու հոգում ընտանիքի բոլոր կարիքները, սակայն դժբախտությունից հետո կինն իր վրա վերցրեց տան բոլոր հոգսերը։

Նա աշխատում էր մի քանի տեղ, գիշերները մաքրում տունը, լվանում ու արդուկում երեխաների հագ ուստը, նրանց համար ամ-բողջ օրվա ուտելիք պատրաստում։ Քնում էր 3-4 ժամ, ու նորից վազում աշխատանքի։Այդպես անցնում էին տարիներ։ Կինը շա-րունակում էր աշխատել ու օգնել երեխաներին,նույնիսկ երբ նրանք չափահաս էին դարձել։Նա կարողացավ բոլորին տալ ուսման, ապահովել սնունդով ու հագուստով, որ վերջիններս սովորեն ու իրենց տեղը գտնեն կյանքում։
Բոլորն ամուսնացան, առանձին տուն գնեցին ու սկսեցին ապրել սեփական կյանքով։ Կինը նոր պիտի հանգիստ շունչ քաշեր, երբ երկար տարիների քրտնաջան աշխատանքը հիշեցրեց իր մասին․ 75 տարեկանում կնոջ մոտ ինսուլտ եղավ,ինչից հետո նա գամ-վեց անկող նուն։ 4 որդիները հավաք վեցին, որ քննար կեն, թե ինչ են ա նելու մոր հետ։ Ի վերջո որոշեցին, որ հերթով կտանեն ի-րենց տուն ու կպահեն 15 օր։
Ժամանակի հետ կնոջ վիճակը էլ ավելի վատացավ, նա առհասարակ դադարեց խոսել ու շարժվել։Հավանաբար,դրան նպաստում էր որդիների ու հարսների վերաբերմունքը։ Նա մոռացել էր, թե ինչ է ժպիտը, քնքշությունը, հագատարությունը։ Բացի այդ, որդի-ներն անհամբերությամբ էին սպաոում, թե երբ է մյուսը գալու՝ տանի ծեր մորը։Մի օր էլ, երբ կրտսեր որդու հերթն էր,նրանց հրա-վիրել էին հարսանիքի։
Տղան չէր կարող մորը միայնակ թողնել, դրա համար էլ զանգեց մյուս եղբայներին, որ որևէ մեկը գա ու մնա նրա հետ, կամ գոնե տանի իր տուն։ Երկու եղբայրներն ասա ցին, որ քաղաքում չեն, իսկ ավագ որդին էլ ուղ ղակի հրա ժարվեց՝ հայտ նելով, որ իրեն հարմար չէ։ Որդիները վիճում էին, իսկ մայրը լուռ լսում ու կամացիկ արտասվում էր։Ի վերջո, որդին գրկեց մորը, նստեցրեց մեքե-նան, տարավ ավագ եղբոր տան մոտ, զանգը տվեց, գոռաց, որ մայրը դռան մոտ պառկած է ու․․․ հեռացավ։

Կնոջ սիրտը կտոր-կտոր էր լինում․ նա չէր հավատում, որ նրանք իր որդիներն են, այն մարդիկ, ում նա նվիրել է իր ողջ կյանքը․․․ ինքն իրեն․․․
—Մի՞թե ես կա րող էի նման երեխա ներ լույս աշ խարհ բերել ու մե ծացնել։ Ես ապրո ւմ էի նրան ցով, ուրա խանում, երբ նրանք սովորում էին քայլել, բաժակ բռնել, բառեր ասել․․․ Քանի անքուն գիշեր եմ անցկացրել, երբ նրանք փոքր էին կամ հիվանդ, որքան եմ աշխատել՝ հանուն նրանց, չեմ խնայել ինձ․․․Կյանքս մի ակնթարթի պես անցավ, ու ես մնացի դրսում նստած՝ քաղցած, սառած ու անօգնական․․․
Առավոտյան ավագ որդին բացեց դուռը ու տեսավ, որ մայրը չի շնչում․․․
