Ծննդատան մեր բաժանմունք հղիության վերջին շաբաթում գտնվող մի կին եկավ ու խնդրեց մինչև ծննդաբերելը մնալ մեզ մոտ․․․
Ինչ իմանայինք, որ ծննդաբերելուց հետո լքելու է երեխային։Ծննդատան մեր բաժանմունք մի կին եկավ: Քանի որ նա հղիության վեր-
ջին շաբաթում էր գտնվում, ցանկացավ մնալ հիվանդանոցում մինչ երեխայի ծնվելը:

Սկզբում նա մեզ շատ դուր եկավ: Հաճելի, հանգիստ և կարծես բարի կին էր:Սակայն ծննդաբերելուց հետո նա մեզ սարսափելի զար-
մացրեց:Երբ բժիշկը ցանկացավ նորածին դստերը դնել մոր կրծքին, վերջինս հրաժարվեց:Կինը պահանջեց, որ երեխային հեռու տա-
նեն իրենից: Մենք նայում էինք միմյանց և չէինք հասկանում, թե ինչ է կատարվում:
Հույս ունեինք, որ նա առավոտյան ուշքի կգա, և ամեն ինչ լավ կլինի:Սակայն առավոտյան եղավ մի զարհուրելի միջադեպ. կինը ստո-
րագրեց բոլոր փաստաթղթերը, որոնց համաձայն ինքը հրաժարվում էր երեխայից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ կինն ունի էնդոմետ-
րիոզ, իսկ բուժվելու միակ տարբերակը հղիանալն ու ծննդաբերելն էր:Մենք ուղղակի չէինք հավատում…նման բան ոչ մեկս չէինք տե-սել:

Կինը խոստովանեց, որ երեխայի հայրը տեղյակ չի եղել իր հղիության մասին, և հավանաբար չի ցանկանա վերցնել երեխային: Մենք
կարողացանք նրանից իմանալ այդ տղամարդու հեռախոսի համարը:Մի ժամ անց հիվանդանոցում կանգնած էր հուզված և անհան-
գստությունից դողացող ձեռքերով նորաթուխ հայրիկը: Կենսաբանական մոր շնորհիվ հնարավոր եղավ ձևակերպել բոլոր թղթերը, և
այժմ երեխայի խնամակալությունը լիովին անցավ հորը:
Միայն տեսնեիք, թե հայրը որքան զգույշ և խնամքով գրկեց իր փոքրիկ հրաշքին…
