Մայրս մահանում էր, իսկ ես կանգնած նայում էի, ոչինչ չէի կարողանում անել․․․Ողջ գիշեր արտասվեցի

Մայրս մահանում էր, իսկ ես կանգնած նայում էի, ոչինչ չէի կարողանում անել․․․Ողջ գիշեր արտասվեցի

Ես 14 տարեկան էի: Մայրս լո ւրջ հիվանդ էր, նա դժվարությամբ էր տեղա շարժվում: Բայց այդ ժամա նակ ինձ թվում էր, որ նա անհաղթելի է: Ես չէի հասկանում, որ քաղցկեղը խոցել է նրա մարմինը:Բայց մայրս իսկական մարտիկ էր: Նա 2 տարի չէր հանձ-նվում:

Չնայած հիվանդությանը, քայլում էր տանը, պատրաստում էր ինձ համար, կատարում էր գրեթե ամբողջ տան աշխատանքը: Իսկ հետո նա գամվեց անկողնուն: Ես ամեն օր լսում էր բժշկական սարքավորման ձայնը և մորս խռպոտ շնչառությունը:Մի գիշեր էլ լսեցի, որ մայրս խեղդվում է: Վազեցի նրա սենյակ և տեսա, որ նա ընկած է գետնին: Ասաց, որ երևի կոտրել է ողնաշարը:

Այդ դեպքից հետո նա երկու ամիս անցկացրեց հիվանդանոցում:Երբեք չեմ մոռանա, ինչպես նա 3 ամիս առաջ, երբ դեռ քայլում էր, ինձ ու հորս ասաց, որ գնում ենք այգի: Նա նույնիսկ լավաշով բրդուճներ պատրաստեց մեզ համար:Մայրս միշտ հիանալի բր-դուճներ էր պատրաստում:

Եվ որքան վատանում էր նրա վիճակը, այդքան ավելի շատ էր պնդում, որ ինքը պիտի պատրաստի, որ ես հետս տանեմ դպրոց: Մայրս մի կերպ էր վեր կենում անկողնուց, իսկ ես ինձ մեղավոր էի զգում, որ ոչինչ չեմ կարող անել: Նա ուզում էր պատրաստել ինձ համար: Նա միշտ ամեն ինչ անում էր ինձ համար…

Ես շոկի մեջ էի, երբ ինձ զանգեցին հիվանդանոցից և ասացին, որ մորս վիճակը վատացել է: Մայրս տեսավ ինձ, ժպտաց և շունչ քաշեց վերջին անգամ…Ես ամբողջ գիշեր արտասվեցի, առա վոտյան ինձ շատ վատ էի զգում, հասկացա, որ սարսափելի քաղ-ցած եմ: Բացեցի սառն արանը և տեսա, որ մայրս 4-5 օրվա ուտելիք է պատ րաստել, և ավելի ուժգին սկսեցի արտասվել…

Հիմա ես ունեմ իմ սեփական ռեստորանը, բայց ինչ էլ պատրաստեմ, չի համեմատվի մորս պատրաստածի հետ: Առաջ ես շատ փոքր էի, որ գիտակցեի դա…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика