Մայրս ժամանակին ամուսնացած տղամարդու սիրուհի էր, հենց նրանից էլ ինձ ունեցել է․ Երբ ես դեռ 5 տարեկան էի մայրս ծանոթացավ հերթական տղամարդու հետ և․․․

Մայրս ժամանակին ամուսնացած տղամարդու սիրուհի էր,հենց նրանից էլ ինձ ունեցել է․Երբ ես դեռ 5 տարեկան էի մայրս ծանո-թացավ հերթական տղամարդու հետ և․․․Մայրս ամուսնացած տղամարդու սիրուհի էր, հենց նրանից էլ ունեցել է ինձ։ Որքան հի-շում եմ ինձ, մենք երբեք մշտական բնակության վայր չենք ունեցել, մշտապես փոխում էինք վարձակալած բնակարանները։

Երբ ես դարձա 5 տարեկան, մայրս ծանոթացավ հերթական տղամարդու հետ և ցանկացավ լինել նրա կողքին, սակայն վերջինս պայման դրեց մորս առաջ․ ասաց, որ կամուս նանա հետը միայն այն դեպքում, եթե մայրս առանց երե խա լինի։Դրանից էլ հեշտ բան։ Մայրիկս հավաքեց իմ իրերն ու փաստաթղթերը, տարավ հորս տան մոտ և տվեց դռան զանգը։ Հենց ներսից ոտնաձայներ լսվեցին, նա արագ հեռացավ, իսկ ես մնացի դռան առաջ կանգնած։

Հայրս միանգամից ճանաչեց ինձ, ներս թողեց։ Նա ուներ կին և երկու երեխա՝ աղջիկ և տղա, նրանք մոտավորապես իմ տարիքի էին։Հայրս շատ սառն էր բոլոր երեխ աների հանդեպ, իսկ ինձ էլ ուզում էր տանել ման կատուն։ Բայց նրա կինը թույլ չտվեց անել դա, ասաց, որ ես ոչ մի բանում մեղավոր չեմ։ Սուրբ կին է։ Այդպես մնացի հորս տանը։

Մենք բոլորս վախենում էինք նրանից, երբ նա վերադառնում էր տուն,փակվում էինք սենյակում և լուռ նստում, կինն էլ չէր կարող հեռա նալ, քանի որ գիտեր, որ սկզբո ւնքներից ելնելով՝ նա ուղղակի չի տա երեխ աներին։ Այդպես խեղճը դիմանում էր ամուսնու դավաճանություններին և հիստերիայի նոպաներին։Ժամանակի ընթացքում հորս կնոջը սկսեցի մայրիկ անվանել։ Նրա սերը մեզ համար մի աշխարհ էր․նա այնքան քնքուշ էր,ջերմ և նուրբ,և այդքան տարիների ընթացքում երբեք չի ակնարկել,որ ես իր հարա-զատ երեխան չեմ։

Երբ հայրս ի վերջո հեռացավ տանից՝ իր հերթական սիրուհու մոտ, մենք բոլորս թեթևացած շունչ քաշեցինք։ Դա այն շրջանն էր, երբ մենք բոլորս ավարտում էինք դպրոցը և պատրաս տվում քննությո ւններին։ Չնայած նրան, որ հայրս այլևս մեզ հետ չէր ապ-րում, նա խոստացել էր վճարել մեր ուսման վարձը։ Բարեբախտաբար, նա պահեց իր խոստումը։ Մենք բոլորս էլ ընդո ւնվեցինք մեր նախընտրած բաժինները։ Սովորելուս տարիներին մահացավ հայրս։ Իր ամբողջ ունեցվածքը մնաց մեզ, նոր սիրուհու հետ չէր հասցրել ամուսնանալ։

Մենք սկսեցինք զբաղվել նրա բիզնեսով, զարգացնել այն։ Որոշեցինք մասնաճյուղ բացել նաև Ռուսաստանում։ Ես առաջարկեցի մեր մորը մեզ հետ տանել, քույրս ու եղբայրս միայն կողմ էին։Արդեն տանից դուրս էինք գալիս,պիտի գնայինք օդան ավակայան, երբ մեր դռան առաջ հայտնվում է մի կին․․․ես նրան միանգամից ճանաչեցի․․․մայրս էր։ Նրա դիմագծերը տպվել էին մանկական հիշողությանս մեջ։

—Որդիս, ես եմ քո իսկական մայրը։ Մոռացե՞լ ես ինձ։ Թույլ տուր գրկեմ քեզ։

—Իհարկե, ես քեզ լավ եմ հիշում։ Հիշում եմ, ինչպես փախար դռան մոտից քո սիրեկանի մոտ՝ ինձ անծանոթ մարդկանց հետ մի-այնակ թողնելով։ Դու իմ մայրը չես, ահա իմ մայրը, նա հիմա մեզ հետ է գալիս։ Իսկ քեզ չեմ ուզում անգամ տեսնել։Մայրս նա է,ով չի վախեցել հարազատի պես ընդունել և պահել օտար կնոջից ամուսնու երեխային, նա է, ով ինձ հանգստացրել է ամեն անգամ, երբ տխուր էի, մտահոգված, նա դիմացել է իմ բոլոր կամակորություններին և երբեք չի հիշեցրել այն մասին, որ իրականում նա չի իմ մայրը․․․

Այժմ ես ամուսնացած եմ։ Մայրս ու կինս շատ լավ հարաբերություններ ունեն։ Մենք առանձին ենք ապրում, բայց շատ մոտ ենք իրար։ Մայրս հաճախ է այցելում իր երեխաներին և թոռներին։

ՄԱՅՐԻԿՍ՝ ԻՄ ՀՐԵՇՏԱԿՆ Է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика