Մայրս ամուսնացած տղամարդու սիրուհի էր, հենց նրանից էլ ունեցել է ինձ․․․

Որքան հիշում եմ ինձ, մենք երբեք մշտական բնակության վայր չենք ունեցել, մշտապես փոխում էինք վարձակալած բնակարան-ները։Երբ ես դարձա 5 տարեկան, մայրս ծանոթացավ հերթական տղամարդու հետ և ցանկացավ լինել նրա կողքին, սակայն վեր-ջինս պայման դրեց մորս առաջ․ ասաց, որ կամուսնանա հետը միայն այն դեպքում, եթե մայրս առանց երեխա լինի։

Դրանից էլ հեշտ բան։ Մայրիկս հավաքեց իմ իրերն ու փաստաթղթերը, տարավ հորս տան մոտ և տվեց դռան զանգը։ Հենց ներ-սից ոտնաձայներ լսվեցին, նա արագ հեռացավ, իսկ ես մնացի դռան առաջ կանգնած։Հայրս միանգամից ճանաչեց ինձ, ներս թո-ղեց։ Նա ուներ կին և երկու երեխա՝ աղջիկ և տղա, նրանք մոտավորապես իմ տարիքի էին։

Հայրս շատ սառն էր բոլոր երեխաների հանդեպ,իսկ ինձ էլ ուզում էր տանել մանկատուն։Բայց նրա կինը թույլ չտվեց անել դա, ա-սաց, որ ես ոչ մի բանում մեղավոր չեմ։ Սուրբ կին է։ Այդպես մնացի հորս տանը։Մենք բոլորս վախենում էինք նրանից, երբ նա վե-րադառնում էր տուն, փակվում էինք սենյա կում և լո ւռ նստում, կինն էլ չէր կարող հեռանալ, քանի որ գիտեր, որ սկզբունքներից ելնելով՝ նա ուղղակի չի տա երեխաներին։

Այդպես խեղճը դիմանում էր ամուսնու դավաճանություններին և հիստերիայի նոպաներին։Ժամանակի ընթացքում հորս կնոջը սկսեցի մայրիկ անվանել։ Նրա սերը մեզ համար մի աշխարհ էր․ նա այնքան քնքուշ էր, ջերմ և նուրբ, և այդքան տարիների ըն-թացքում երբեք չի ակնարկել, որ ես իր հարազատ երեխան չեմ։

Երբ հայրս ի վերջո հեռացավ տանից՝ իր հերթական սիրուհու մոտ, մենք բոլորս թեթևացած շունչ քաշեցինք։ Դա այն շրջանն էր, երբ մենք բոլորս ավարտում էինք դպրոցը և պատրաստվո ւմ քննություններին։ Չնա յած նրան, որ հայրս այլևս մեզ հետ չէր ապ-րում, նա խոստացել էր վճարել մեր ուսման վարձը։ Բարեբախտաբար, նա պահեց իր խոստումը։

Մենք բոլորս էլ ընդունվեցինք մեր նախ ընտրած բաժինները։ Սովորելո ւս տարիներին մահացավ հայրս։ Իր ամբողջ ունեցվածքը մնաց մեզ, նոր սիրուհու հետ չէր հասցրել ամուսնանալ։Մենք սկսեցինք զբաղվել նրա բիզնեսով, զարգացնել այն։ Որոշեցինք մաս-նաճյուղ բացել նաև Ռուսաստանում։ Ես առաջարկեցի մեր մորը մեզ հետ տանել, քույրս ու եղբայրս միայն կողմ էին։

Արդեն տանից դուրս էինք գալիս, պիտի գնայինք օդանավակայն,երբ մեր դռան առաջ հայտնվում է մի կին․․․ես նրան միանգա-մից ճանաչեցի․․․մայրս էր։ Նրա դիմագծերը տպվել էին մանկական հիշողությանս մեջ։

—Որդիս, ես եմ քո իսկական մայրը։ Մոռացե՞լ ես ինձ։ Թույլ տուր գրկեմ քեզ։

—Իհարկե, ես քեզ լավ եմ հիշում։ Հիշում եմ, ինչպես փախար դռան մոտից քո սիրեկանի մոտ՝ ինձ անծանոթ մարդկանց հետ միայնակ թողնելով։ Դու իմ մայրը չես, ահա իմ մայրը, նա հիմա մեզ հետ է գալիս։ Իսկ քեզ չեմ ուզում անգամ տեսնել։

Մայրս նա է,ով չի վախեցել հարազատի պես ընդունել և պահել օտար կնոջից ամուսնու երեխային, նա է, ով ինձ հանգստացրել է ամեն անգամ, երբ տխուր էի, մտահոգված, նա դիմացել է իմ բոլոր կամակորություններին և երբեք չի հիշեցրել այն մասին, որ ի-րականում նա չի իմ մայրը․․․Այժմ ես ամո ւսնացած եմ։ Մայրս ու կինս շատ լավ հարաբերո ւթյուններ ունեն։ Մենք առանձին ենք ապրում, բայց շատ մոտ ենք իրար։ Մայրս հաճախ է այցելում իր երեխաներին և թոռներին։

ՄԱՅՐԻԿՍ՝ ԻՄ ՀՐԵՇՏԱԿՆ Է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика