Հարսս հեռախոսիս համարը սև ցուցակ է գցել, իսկ ես․․․Ես անգամ պատրաստ եմ ներողություն խնդրել, միայն թե թողնի տեսնեմ թոռնիկիս

Հարսս հեռախոսիս համարը սև ցուցակ է գցել, իսկ ես․․․Ես անգամ պատրաստ եմ ներողություն խնդրել, միայն թե թողնի տեսնեմ
թոռնիկիս։Չնայած որ մեղավոր չեմ, պատրաստ եմ ներողություն խնդրել հարսիցս, միայն թե թույլ թոռանս տեսնել, բայց նա համարս
սև ցուցակ է գցել…Վերջին անգամ հարսիս հետ խոսել եմ գարնանը։ Նա դադարեցրեց ինձ հետ շփումը, քանի որ նեղացավ, որ մեր-
ժեցի ու մի քանի ժամով չմնացի թոռանս հետ։

Պատմեմ սկզբից։ Որդիս ամուսնացել է 5 տարի առաջ, մինչ վերջին դեպքը հարսիս հետ շատ լավ հարաբերություններ ունեինք։ Նը-
րանց հարսանիքին նվիրեցի մորիցս ինձ ժառանգություն հասած բնակարանը։ Այս տարիների ընթացքում հաճախ էի հրավիրում իմ
ամառանոց, նրանց համար հյուրասիրություն կազմակերպում, ձմռանը տալիս էի իմ պատրաստած փակոցների մեծ մասը, որ ոչ մի
բանի կարիք չունենան։

Երեխաները շատ էին գնահատում իմ ջանքերը։ Երկուսի ծննդյան օրերին, բոլոր տոներին նրանց համար լավ նվերներ էի գնում կամ
ուղղակի գումարով օգնում։ Որդիս իմ միակ երեխան է, և ինձ թվում էր, որ հարսս աղջիկս է, ու նրան հարազատի պես էի ընդունում։
2 տարի առաջ ծնվեց երկար սպասված թոռնիկս։Հարսս մի քանի տարիչէր կարողանում հղիանալ,և երեխան բոլորիս համար անգին
պարգև էր։ Ես խոստացա հարսիս իմ հնարավորության սահմաններում օգնել երեխայի հետ կապված հարցերում։

Կարինեն ինձ դիմում էր միայն այն դեպքում, երբ իրոք անհրաժեշտություն կար։Ես մնում էի թոռնիկիս հետ, երբ հարսս գնում էր բը-
ժիշկի, բանկ կամ փաստաթղթերի հետ կապված հարցերով էր զբաղվում։ Բնական է, որ երեխայի հետ նման տեղեր գնալը ճիշտ չէ
ու հեշտ չէ։ Բայց ահա վերջին անգամ ամեն ինչ այլ կերպ եղավ։ Կարինեն ուղղակի ուզում էր գնալ ընկերուհիների հետ զբոսնելու,
իսկ ես համարեցի, որ հարսիս կողմից դա աներեսություն է, բացի այդ ես ինքս էլ այդ օրը պայմանավորվածություն ունեի։

Այդ պահին թոռնիկս 13 ամսական էր, ամենադժվար ժամանակաշրջանն է։ Երեխան անդադար ուզում է վազել, ուսումնասիրել ա-
մեն ինչ, իսկ ես չեմ հասցնում նրա հետևից։ Ինձ համար իրոք բարդ է, ես այն տարիքում չեմ, որ 1 տարեկան երեխային կարողանամ
հանգիստ պահել։ Այլ բան է, եթե հարսս իակապես զբաղված է, բայց չէ որ նա կարող է իրեն մի քիչ նեղություն տալ, և ընկերուհինե-
րի հետ զբոսնելիս իր երկար սպասված երեխային էլ տանել։

Հարսս ներողություն խնդրեց ու ասաց, որ ինձ այլևս նեղություն չի տա։ Հետո նա դադարեց ինձ զանգել, իսկ երբ մի քանի օրից որո-
շեցի ինքս զանգել ու խոսել, հասկացա, որ համարս սև ցուցակ է գցել։Փորձեցի խոսել որդուս հետ։ Նա էլ շատ սառն էր խոսում, բայց
ձևացրեց, իբր ամեն ինչ նորմալ է։Երեխաներիս վարքը ինձ շատ է ցավեցնում, արդեն կես տարի չեմ տեսել ոչ նրանց, ոչ թոռնիկիս։
Չեմ կարծում, որ մեղավոր եմ, բայց եթե կարողանամ խոսել հարսիս հետ, պատրաստ եմ ներողություն խնդրել՝ հանուն թոռնիկիս։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика