Հայտնի հոգեբանը պատմել է «3 րոպեի ոսկե կանոնի» մասին, որը պարտավոր է իմանալ ամեն մի ծնող․․․
Հոգեբան ները ասում են, որ գոյո ւթյուն ունի շատ կար ևոր կանոն երե խայի հետ շփ ման մեջ: Այն անվանո ւմ են «երեք րոպեի կանոն»:Այն կայա նում է նրանում, որ երեխային դիմա վորես նույն ուրախո ւթյամբ, ինչպես դիմա վորում եք ձեր ընկե րոջը, ում երկար չեք հանդիպել: Եվ կարևոր չէ՝ վերադարձել եք խանութից, աշխատանքից թե գործուղումից:
Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ուզում է կիսվել ձեզ հետ, պատմում է հանդիպման առաջին մի քանի րոպեի ընթաց-քում: Այդ պատճառով էլ կարևոր է բաց չթողնել այդ պահը:Շատ ծնողներ ենթագիտակցաբար կատարում են երեք րոպեի կա-նոնը:
Օրինակ, երեխային դպրոցից վերցնելիս՝ կքանստում են, նայում են երեխայի աչքերին, գրկում են նրան, ասում, որ կարոտել են: Մինչդեռ ուրիշ ծնողներ ուղղակի բռնում են երեխայի ձեռքից, ասում «գնացինք» և շարունակում են հեռախոսով խոսել:
Աշխատանքից վերադառնալով՝ մի անգամից ուշադրություն դարձրեք երեխային: Ձեր կոշիկները հանեք և վազեք նրա մոտ: Դուք մի քանի րոպե ունեք, որ նստեք նրա կողքին, հարցնեք անցած օրվա մասին և լսեք պատասխանները: Իսկ հետո նոր գնացեք ձեր գործերին:
Ուշադրություն: Կարևոր է ոչ թե հաղորդակցման տևողությունը, այլ էմոցիոնալ կապը:
Երբեմն մի քանի րոպե տևողությամբ մտերիմ զրույցները ավելի շատ նշանակություն են ունենում, քան միասին անցկացրած մի ամբողջ օրը, եթե մտքերով այլ տեղում եք:

Երեխաների և ծնող ների համար «համատեղ ժամանցը» տարբեր նշանակո ւթյուն ունի:Մեծերի համար բավական է, որ երեխա-ները ուղղակի լինեն իրենց կողքին, երբ նրանք տան գործեր են անում կամ գնում են խանութ:
Իսկ երեխաների համար դա տեսողական կոնտակտ է, երբ ծնող ները նստում են իրենց կող քին, մի կողմ են դնում բջջայինները, դադարում են մտածել խնդիրների մասին և չեն շեղվում երեխայի հետ շփումից:Անշուշտ, միշտ չէ, որ ծնողները խաղալու ժամա-նակ ունեն, բայց այդ պահերին հարկավոր է անել այն, ինչ երեխան է ուզում:
Պետք չէ առաջարկել ժամանցի ձեր տարբերակները: Երեխան երբեք չի անկեղծանա ձեզ հետ, եթե զգա, որ դուք հաղորդակց-ման ժամանակ այլ բաների մասին եք մտածում:Ժամանակը արագ է անցնում, չեք էլ նկատի, ինչպես են երեխաները մեծանում: Դրա համար էլ ժամանակ մի կորցրեք և կառուցեք նրանց հետ ճիշտ և վստահո ւթյամբ լի հարաբերո ւթյուններ:
Իսկ «երեք րոպեի կանոնը» կօգնի ձեզ այդ հարցում:
