Կուրորեն հավատացի նրա խոստումներին ու ամուսնացա, բայց հիմա չեմ կարողանում ապրել օտար մարդկանց հետ․․․Եթե գոնե սկեսուրս ադեկվատ կին լիներ էլի մի կերպ կհամակերպվեի

Կուրորեն հավատացի նրա խոստումներին ու ամուսնացա, բայց հիմա չեմ կարողանում ապրել օտար մարդկանց հետ․․․Եթե գոնե
սկեսուրս ադեկվատ կին լիներ էլի մի կերպ կհամակերպվեիԱմուսինս հարսանիքից առաջ ինձ բազմաթիվ խոստումներ էր տվել, իսկ
հիմա կանգնել եմ փաստի առաջ․․․

Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այժմ ես ամուսնացած եմ և հղի եմ: Չեմ կարող ասել, որ երջա նիկ եմ…Ընտա նեկա
կյանքն այնպիսին չէ իրականում, ինչպես որ ես էի պատկերացնում:Ես 23 տարեկան եմ: Ծնվել և մեծացել եմ մայրաքաղաքում: Մինչ
ամուսնությունը վարում էի ակտիվ և հագեցած կյանք: Զբոսնում էի, թատրոն և տարբեր միջոցառումներ էի հաճախում:

Ամուսինս փոքր քաղաքից է: Այստեղ նա ունի լավ աշխատանք: Սկզբում մենք որոշ ժամանակ ապրեցինք մայրաքաղաքում՝ վարձա-
կալած բնակարանում, սակայն շուոտվ ամուսինս պնդեց, որ մենք տեղափոխվենք իր հարազատ քաղաք:Ես համաձայնեցի, քանի որ
ամուսինս խոստացավ, որ մենք մի քանի ամիս կապրենք իր ծնողների հետ, մինչ հիփոթեքով բնակարան կգնենք:

Արդեն կես տարուց ավել է անցել, բայց ամուսինս նույնիսկ բանկ չի գնացել:Ես սովոր չեմ օտար մարդանց հետ ապրելուն…եթե գոնե
սկեսուրս ադեկվատ կին լիներ, չէի բողոքի: Բայց նա ամեն օր ստիպում է տանն ամեն ինչ մաքրել և լվանալ՝ հաշվի չառնելով իմ վի-
ճակը: Այդ կնոջ կարծիքով, հարսը միայն նրա համար է, որ տան գործեր անի, վերջ, էլ ոչ մի այլ հետաքրքրություն նա չպետք է ունե-
նա:

Իսկ ես արդեն գժվում եմ ձանձրույթից:Երբեմն ուզում եմ ամեն ինչ թողնել և հեռանալ, բայց տեղ չունեմ գնալու, մորս սիրտը հիվանդ
է, չեմ կարող նրան նեղություն պատճառել: Ամուսնուս հետ խոսել չի ստացվում, նա միշտ հոգնած է:

Այնքան եմ ուզում ամեն ինչ թողնել և հեռանալ…նորից ազատ դառնալ…բայց երևի չկարողանամ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика